Խորհուրդ
Խորհրդի Նախագահ
Տիգրան Հովհաննիսյան
Ծնվել է 04.07.1966թ. Երևան քաղաքում:
2010թ.-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ Խորհրդի Նախագահ:
2002թ.-ից՝ ԷԿԼՕՖ Հիմնադրամի գլխավոր տնօրեն:
1983-2002թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ:
Ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ECLOF INTERNATIONAL, UNHCR, Զարգացման Հայկական Բանկ, Էջմիածնի քաղաքապետարան և այլ կազմակերպություններում:
Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական Ինստիտուտը՝ քաղաքացիական և արդյունաբերական շինարարություն մասնագիտությամբ, ստացել է Ինժեներ-շինարարի որակավորում:
Ավարտել է Էջմիածնի Ս.Գրիգոր Լուսավորչի Համալսարանը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, ստավել է Իրավաբանի որակավորում:
Վերապատրաստվել է Ֆրանսիայի Institute de Genech-ում Գյուղատնտեսության Կառավարում մասնագիտությամբ:
Վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի Regen London-ում Գործնական հաղորդակցություն մասնագիտությամբ:
1984-1986թ. ծառայել է Խորհրդային բանակում:
Խորհրդի անդամներ
Փաթ Գլիսոն
Ծնվել է 29.12.1959թ.-ին:
ԷԿԼՕՖ ՈւՎԿԻ ՍՊԸ Խորհրդի անդամ սկսած 2012թ.-ից: Նույն թվականից սկսած մինչ օրս զբաղեցնում է ԷԿԼՕՖ Միջազգայինի կառավարչի տնօրենի պաշտոնը: Ունի հարուստ փորձ միկրոֆինանսական ոլորտում՝ աշխատելով անպիսի ընկերություններում, ինչպիսիք են՝ Ագա Խան միկրոֆինանսական գործակալությունը, Իռլանդական դաշնակցային բանկը: Ավարտել է Դուբլինի քաղաքային համալսարանը՝ ստանալով հաշվապահի և ֆինանսիստի որակավորում:
Վահագն Վարդանյան
Ծնվել է 31.07.1973թ. Երևան քաղաքում:
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ Խորհրդի անդամ 2016թ.-ից:
2008թ.-ից աշխատում է Սինգապուրի Հիլսայդ համաշխարհային ակադեմիայում:
2006թ.-ից դասավանդել է ՄԲԴԾ Տնտեսագիտություն և Գործարար Կառավարում:
2005թ.-ից ծավալել է մանկավարժական գործունեություն Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում:
1995-2005թթ. Զարգացման Հայկական բանկում զբաղեցրել է Փոխնախագահ/Վարկավորման և այլ գործընթացների ղեկավարի պաշտոնը:
Աշխատել է թեկնածուական հետազոտության վրա Սինգապուրի Ազգային համալսարանի Քաղաքական աշխարհագրություն բաժնում:
Ավարտել է Միսսուրիի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրան:
Ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարում մագիստրատուրան:
Ավարտել է երևանի Ազգային Տնտեսագիտական ինստիտուտը՝ ստանալով Տնտեսագետի մասնագիտություն:
Ստացել է Քեմբրիջի միջազգային դիպլոմ՝ Ուսուցչի և վերապատրաստողի որակավորմամբ (Քեմբրիջի համալսարան և Սինգապուրում Ջի Այ Ջի կենտրոն):
Թամար Լեբանիձե
Ծնվել է 11.05.1963թ.-ին Վրաստանում:
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի անդմամ 2016թ.-ից:
ԷԿԼՕՖ Միջազգային ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ 2010թ.-ից:
2014թ.-ից հանդիսանում է ՛՛Կոնստանտա Հիմնադրամի՛՛ ղեկավարների Խորհրդի և ՛՛Միկրոֆին՛՛ ՓԲՒ-ի անդամ:
2004-2005թթ. զբաղեցրել է Վրաստանի Շրջական միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարի պաշտոնը:
1984-2016թթ. զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ միկրոֆինանսական կազմակերպություններում, դասավանդել է Թբիլիսիի պետական համալսարանում:
Ավարտել է Բանկային գործի դպրոցը Փեննսիլվանիայի համալսարանում:
Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի Բիոլոգիայի բաժինը:
Կարինե Հարությունյան
Ծնվել է Երևանում, Հայաստան, 14,01.1953թ.
2016թ.-իցմինչ օրս ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Հայաստան Տնօրենների Խորհրդի անդամ, Երևան, Հայաստան:
2012թ.-ից Աուտիզմ ազգային հիմնադրամի խորհրդի անդամ և դեռահասների զարգացման ծրագրերի համակարգող, Երևան Հայաստան:
1997-2015թթ. Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական կազմակերպության տարբեր զարգացման ծրագրերի ղեկավար
1983-1997թթ. Հայաստանի Պոլիտեխնիկակակն Ինստիտուտի – Մեքենաշինության Տնտեսագիտության և Կազմակերպման ամբիոնի դոցենտ.
Ավարտել է Հայաստանի Պոլիտեխնիկական Ինստիտուտ
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու:
Թարմացվել է 11.07.2016