Հայտարարություններ

 

 

 

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:

Վերը նշված վարկառուները պետք է այցելեն ՝ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ներկայացուցչություն կամ Գլխամասային Գրասենյակ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի վարկային կազմակերպությունը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

 

 

 

 

Հարգելի հաճախորդներ ուրախությամբ տեղեկացնում ենք ձեզ, որ այսուհետ դուք կարող եք վճարումներ կատարել ոչ միայն VTB և Convers Բանկերով, այլ նաև EasyPay և TelCell տերմինալների միջոցով։

 

 

Թարմացվել է 2017-10-09