Կառավարե՛ք ձեր պարտքը. թույլ մի՛ տվեք, որ այն կառավարի ձեզ:
ՍՈՎՈՐԵ՛Ք ԽԵԼԱՄԻՏ ՎԱՐԿԱՎՈՐՎԵԼ
ՈՐՔԱ՞Ն ՎԱՐԿ ԿԱՐՈՂ ԵՄ ՎԵՐՑՆԵԼ
Սովորե՛ք ճշգրիտ հաշվել ձեր ամսական խնայողությունները:
Վարկի ամսական մարումները չպետք է գերազանցեն
ձեր ամսական խնայողությունների 70%-ը:
Օր.` եթե Եկամուտ =1000, Ծախսեր = 800, ապա Խնայողությունները = 200:
Այս դեպքում ձեր ամսական մարումները = 200-ի 70% = առավելագույնը 140:
Վարկ վերցրեք նույն արժույթով, որով ձեր եկամուտն է:
ԷԿԼՕՖ-ը նույնպես գնահատելու է ձեր վարկունակությունը,
որպեսզի վստահ լինի, որ դուք կարող եք մարել վարկը:
ԳԻՏԵ՞Մ ԱՐԴՅՈՔ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՄ
Սովորե՛ք, թե ինչպես համեմատել տարբեր առաջարկները, գիտակցված
ընտրություն կատարելու համար:
Հայաստանում տարեկան փաստացի տոկոսադրույքը տրամադրելը օրենքի
պահանջ է, որը կօգնի ձեզ համեմատել վարկերի արժեքները:
Հիշե՛ք՝ ավելի ցածր տոկոսադրույքը չի երաշխավորում վարկի էժանությունը:
Համոզվե՛ք, որ ձեր ամսական մարումները հաշվարկելիս դուք ներառում եք
ոչ միայն տոկոսի վճարումները այլ նաև բոլոր ծախսերը և վճարումները:
Զգուշացե՛ք չափազանց ակտիվ վարկատուներից. հատուկ առաջարկները հազվադեպ են հատուկ լինում:
Ուշադիր ուսումնասիրե՛ք վարկի ժամկետը, երկար
ժամկետում փոքր վճարումները կարող են ավելի թանկ լինել:
ԷԿԼՕՖ-ը, ինչպես նաև Միկրոֆինանսական
կենտրոնի բոլոր անդամները, բացահայտ տեղեկացնում են
հաճախորդներին բոլոր վճարների մասին, այդ թվում ծառայության վճարները
և տույժերը - ինչը ոչ բոլոր վարկատուներն են անում:
ԱՐԴՅՈ՞Ք ԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Կարդացե՛ք պայմանագիրը սկզբից մինչև վերջ, ձեր վարկային մասնագետը
պետք է ձեզ բավարար ժամանակ տրամադրի պայմանագիրն
ընթերցելու համար:
Հասկացե՛ք ծախսերը, տույժերը, վճարումների ժամկետը
և վճարելու մեխանիզմները:
Խնդրե՛ք ձեր վարկային մասնագետին օգնել հասկանալու
պայմանագրի յուրաքանչյուր կետը:
Մի՛ շտապեք ստորագրել մի փաստաթուղթ,
որը չեք հասկանում:
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ԴԺԳՈՀ ԵՄ
Օգտագործե՛ք ձեր բողոքելու իրավունքը:
Դիմեք մեզ՝ Գլխամասային գրասենյակ
ք. Էջմիածին Բաղրամյան 2/1 հեռ 094 75 75 75 կամ
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
ք. Երևան, Մ. Խորենացու 15, հեռ. 010-58-23-22
Ձեր կարծիքը կօգնի ավելի լավ ծառայություններ
տրամադրել հաճախորդներին:
ԿԱՌԱՎԱՐԵ՛Ք ՁԵՐ ՊԱՐՏՔԸ.
ԹՈՒՅԼ ՄԻ՛ ՏՎԵՔ, ՈՐ ԱՅՆ ԿԱՌԱՎԱՐԻ ՁԵԶ
Չափից շատ պարտքը ստեղծում է խնդիրներ
վճարման հետ կապված:
Խուսափեք մի քանի վարկեր վերցնելուց:
Վարկը պետք է վերցնել ներդրման համար: Խուսափեք վարկն
օգտագործել ցանկալի, բայց ոչ անհրաժեշտ
նպատակների համար:
Հոգ տարեք ձեր վարկային պատմության մասին, այնտեղի գրանցումներն ընդմիշտ են:
Ուրիշի համար վարկ մի վերցրեք:
Զգուշացեք այլ անձանց վարկի համար երաշխավորություն տալուց:
Եթե խնդիր ունեք, դիմեք ԷԿԼՕՖ-ի ձեր վարկային մասնագետին:
Մենք միշտ պատրաստ ենք օգնել: