«Զարգացում»
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ::
«Զարգացում»
Վարկառուի տարիք, ռեզիդենտություն և գործունեություն | 21-65 տարեկան ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Ֆիզիկական անձինք, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ |
Վարկի նպատակ |
Հիմնական և/կամ շրջանառու միջոցների ձեռքբերում,և/կամ կապիտալ վերանորոգում և/կամ այլ պարտավորության մարում: Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի: |
Վարկի տրամադրման արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 1.000.000-7.000.000 ՀՀ դրամ |
Դիմում հայտի ուսումնասիրություն | Անվճար |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 10% |
Տոկոսագումարի հաշվարկման կարգ | Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդից |
Վարկի տրամադրման վճար | 1.5-2% |
Վարկի տրամադրման ժամկետ | 12-48 ամիս |
Արտոնյալ ժամկետ | մինչև 18 ամիս, առավելագույնը՝ տարեկան 6 ամիս: Անհատական մարումների ժամանակացույց՝ կախված հաճախորդի գործունեության տեսակի առանձնահատկությունից |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Վարկի ապահովություն |
3 երաշխավոր (Ընդ որում 1 երաշխավորը պետք է լինի ընտանիքի անդամ); Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովություն տարատեսակ՝ շարժական գույք, հավելյալ երաշխավորներ: 2.000.001 - 7.000.000 ՀՀ դրամ - գրավ և 2 երաշխավոր (Ընդ որում բոլոր դեպքերում 1 երաշխավորը վարկառուի ընտանիքի անդամ)։ |
Գրավ | Անշարժ գույք, հողատարածքներ |
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն | Գնահատված լիկվիդային արժեքի 30% |
Տրանշեր | Տրանշեր կիրառելի չեն |
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները |
Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: Ընդ որում. ✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված վարկի սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկը, ✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում` գանձվում է գանձվում է վարկառուի մարման չափով մայր գումարը: Իսկ այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ` 1. սպասարկման և այլ վճարներ, 2. տոկոսներ, 3. վարկ, ✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները: Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ. 1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ, 2. վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսներ, 3. վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների տոկոսներ, 4. հետագա ամիսների վարկի գումար: Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: |
Տուգանքներ |
Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝ • յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով, և • յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով: Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու (կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով: Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջինհերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի գումարը: |
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
1. Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ, սեփականության վկայական կամ տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ 2.Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ 3. Այլ փաստաթղթեր (ՎԿ-ի պահանջով)
|
Վարկի տրամադրման ժամկետ |
Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 5 աշխատանքային օրում, իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում: |
Վարկի տրամադրման դրական որոշման համար անհրաժեշտ գործոններ |
✔Հավանական հաճախորդի բնակության վայրի առկայություն ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ի մասնաճյուղերի ցանցի սպասարկման տարածքում, ✔ Բավարարող վարկային պատմության առկայություն` վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն, բացառությամբ ստանդարտ դասի: ✔Գործող գյուղատնտեսություն, ✔Դրական վարկային պատմություն, ✔Գործունեության թափանցիկություն, ✔Բավարար եկամուտներ, ✔Սեփականության առկայություն, ✔Գրավի և/կամ երաշխավորության առկայություն: |
Վարկի մերժման գործոններ |
✔Վարկունակության անբավարար մակարդակ, ✔ Վատ վարկային պատմություն ✔ Այլ ռիսկեր |
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ |
Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ– ի կողմից: ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում, պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մասը կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով: |
Վարկի տրամադրման վայր | Վարկը կարող է ձևակերպվել ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ի ցանկացած ներկայացուցչությունում: |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ | ![]() որտեղ` |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 12% |
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար | Վարկի գումարի մնացորդից կախված < 500.000 - 7 000 ՀՀ դրամ 500.001 - 1.000.000 - 10 000 ՀՀ դրամ 1.000.001 և ավել - 15 000 ՀՀ դրամ |
