Մեր Հաճախորդները

փետրվարի 1, 2020
Մեր Հաճախորդները

Մեղվաբուծությունը Հայաստանում գյուղատնտեսության հնագույն ճյուղերից մեկն է։ Տեղի կլիման և  աշխարհագրական դիրքը բարենպաստ պայմաններ են ստեղծում մեղվաբուծությամբ զբաղվելու համար: Անտառածածկ տարածքը և ծաղկաշատ մարգագետինները մեղվաբուծության զարգացման հիմնական նախապայմաններն են:

Այսպիսի բնակլիմայական պայմաններում ստացված մեղրը համարվում է օգտակար և օրգանական: Այդ իսկ պատճառով Հայաստանում կան սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակով մեղվաբուծությամբ զբաղվող բազմաթիվ մարդիկ:

Գեղարքունիքի  մարզի Լուսակունք համայնքի բնակիչ՝ Սարիբեգ Գասպարյանն  իր որդիների հետ միասին մեղվաբուծությամբ զբաղվում է  2000թ․-ից: Այդ ժամանակ հաճախորդի ընտանիքն ունեցել է  40 մեղվափեթակ, և իր ստացված բերքը կարողացել է իրացնել միայն իր համայնքում։ 2017թ–ին ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի ֆինանսավորման   շնորհիվ

հաճախորդը կարողացել է իր գործունեությունը  ընդլայնել`  հասցնելով 90 մեղվաընտանիքի, հիմնել է ԱՁ,  որի արդյունքում ընդլայնվել են նաև իրացման շուկան և ֆինանսական եկամուտները։ Հաճախորդը միայն մեղվաբուծությունից ստացված եկամտի շնորհիվ կարողացել է ձեռք բերել 2 հա հողատարածք մեղվաընտանիքների համար, 

իր որդիներին ապահովել  ուսումով և ստեղծել բարեկեցիկ ապագա իր և իր ընտանիքի համար։ Վերջերս ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ից ստացած ֆինանսական միջոցների շնորհիվ  հաճախորդն ունի արդեն թվով 120 մեղվափեթակներ:

Սկսած մարտ-ապրիլ ամիսներից մեղուները զարգացման նպատակով տեղափոխվում են տեղանքից տեղանք` մեղրատու բույսերի ծաղկման շրջանով պայմանավորված:  Հիմնական մեղրատու բույսերն են վայրի կորնգանը, գազը, ուրցը, երիժնակը, վայրի դաղձը և այլն: Այս ձևով ստացված մեղրը բազմատարր է:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաճախորդի կողմից իրացվող մեղրը համապատասխանում է որակյալ  արտադրանքի համար ներկայացվող պահանջներին: Այն համարվել է օրգանական և որակյալ:

Սարիբեգ Գասպարյանի կողմից վաճառվող արտադրանիքին ծանոթ են ոչ միայն տեղացիները, այլև մարդիկ Հայաստանի տարբեր հատվածներից: Համտեսողները հեռանում են մեղրը կրկին համտեսելու ակնկալիքով: Արտադրանքի մեծ պահանջարկի շնորհիվ հաճախորդների թիվը օր օրի աճում է:

 ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի շնորհիվ 2019թ–ին Սարիբեգ Գասպարյանին  հնարավորություն  ընձեռվեց առաջին անգամ մասնակցելու  գյուղմթերքի ցուցահանդես վաճառքի, որի ընթացքում հաճախորդը ոչ միայն իրացրեց իր բերքը, այլև ձեռք բերեց նոր գործընկերներ, ստացավ արտադրանքը արտերկիր արտահանելու  առաջարկներ:

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 01.02.2020 15:09