Հավաքագրման պատասխանատու

ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ Գլխամասային գրասենյակում առկա է Հավաքագրման պատասխանատուի թափուր հաստիք:

Աշխատանքի նկարագիրը

  • Իրականացնել խնդրահարույց վարկերի և արտահաշվեկշռի հավաքագրումը:
  • Վերադաս պաշտոնյաների հետ մշակել, ներկայացնել, համաձայնեցնել և կիրառել բոլոր օրինական միջոցները հավաքագրման գործընթացը արդյունավետ իրականացնելու համար:
  • Անհրաժեշտ նեղ մասնագիտական գործառույթների համար,  համաձայնեցնելով ՈւՎԿ Գործառնական Տնօրենի հետ, համագործակցել Իրավախորհրդատուի և Անվտանգության Պատասխանատուի հետ:
  • Անմիջական պատասխանատու է ՈւՎԿ գրավ կամ երաշխիք հանդիսացող գույքերի աճուրդների մասնակցելու և ՈւՎԿ շահերը ներկայացնելու, պաշտպանելու համար:

Պահանջվում է

  • Բարձրագույն կրթություն
  • Բավարար իրավական, վարկային, ֆինանսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են հավաքագրման գործընթացի ապահովման համար
  • Առնվազն երկու տարվա փորձ ֆինանսաբանկային համակարգում կամ խնդրահարույց վարկերի հավաքագրման ոլորտում
  • Արդյունավետ բանակցություններ վարելու կարողություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում խաղաղ և արդյունավետ լուծումներ գտնելու կարողություն
  • Դատաիրավական համակարգի հետ աշխատելու փորձառություն
  • Վարորդական իրավունքի առկայություն, մեքենա վարելու կարողություն

Դիմել կարող եք` ուղարկելով ինքնակենսագրականը cv@eclof.am էլ. հասցեին, նամակի թեմա դաշտում նշելով Debt Collection Specialist.   

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 23.06.2022 11:40