Ռիսկերի Կառավարիչ
Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ֆինանսաբանկային համակարգում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
- Ռիսկերի կառավարման ոլորտում առնվազն երկու տարվա հաջողված աշխատանքային փորձ
- Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
- ՈւՎԿ գործառույթներին առնչվող ՀՀ օրենքների, ՀՀ Կենտրոնական Բանկի կանոնակարգերի և ՈՒՎԿ ներքին նորմատիվ ակտերի իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ, հայոց լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների նվազագույնը գործառնական մակարդակի իմացություն
- ՏՏ և ՈՒՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերոի գերազանց իմացություն
- Նախկին գործատուների (հատկապես վերջին երկու) կողմից տրված կարողությունների և հմտությունների վերաբերյալ երաշխավորագրեր
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովում և իրականացնում է ռիսկերի արդյունավետ կառավարումը
- Կազմակերպում և իրականացնում է բոլոր անհրաժեշտ գործողություններն ու գործառույթները՝ ապահովագրելու ՈւՎԿ գործունեությունն ու գործառույթները այն ռիսկերից, որոնք կարող են բացասական հետևանքներ ունենալ ՈւՎԿ-ի ՝ վարկային, ֆինանսական, գործառնական գործունեության վրա: Անհրաժեշտության դեպքում վաղաժամկետ առաջարկություններ է ներկայացնում Գործադիր Տնօրենին և Խորհրդին(անհրաժեշտ հիմնավորումներով)՝ ռիսկերը նախապես չեզոքացնելու նպատակով:
- Պատասխանատու է նաև ՈւՎԿ-ի գործունեության դրական համբավին սպառնացող ռիսկերի վաղաժամկետ հայտնաբերման և վերացման գործընթացների ապահովման համար:
- Ժամանակին բացահայտում է կազմակերպության ֆինանսական, գործառնական, գործառույթային, վարկային, արտարժույթային և այլ ռիսկերը, անհապաղ միջոցներ է ձեռնարկում դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում դիմում է Գործադիր Տնօրենին, չբավարարվելու պարագայում՝ Խորհրդին:
- Պատասխանատու է վարկային պորտֆելի՝ ներառյալ դուրս գրված, վերլուծության և մոնիթորինգի համար:
- Պատասխանատու է ՈՒՎԿ մոնիթորինգերի արդյունավետ և ժամանակին իրականացման համար:
- Ռիսկերի կառավարման վերաբերյալ պարբերական, ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ հաշվետվություններ է ներկայացնում Գործադիր Տնօրենին: Հաշվետվությունների ձևաչափը և հաճախականությունը սահմանվում է Գործադիր Տնօրենի կողմից՝ ռիսկերը առավելագույնս չեզոքացնելու նպատակներից ելնելով:
- Իր գործունեությունը իրականացնելիս առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ, Քաղաքականություններով և ներքին նորմատիվ ակտերով՝ օգտագործելով բոլոր օրինական հնարավորություները ՈՒՎԿ ռիսկերը զսպելու համար և անհրաժեշտության դեպքում առաջարկույթուններով հանդես գալիս համապատասխան փաստաթղթերում բարեփոխումների կատարման նպատակով՝ ներկայացնելով համապատասխան հիմքերն ու ակնկալիքները:
- Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈՒՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
- Գործադիր Տնօրենի հանձնարարությամբ կատարում է այլ պարտականություններ և առաջադրանքներ:
- Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
Աշխատանքի վայրը՝
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակ՝
Արմավիրի Մարզ, ք․Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 48, 40 տարածք
Ինչպես դիմել
- Ուղարկելով ձեր ինքնակենսագրականը cv@eclof.am Էլ․Փոստին, Subject տողում նշել այն հաստիքի անվանումը, որի համար Դուք դիմում եք։
- Հարցազրույցի կհրավիրվեն այն մասնակիցները, ովքեր կհամապատասխանեն Կազմակերպության պահանջներին։

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 24.08.2023 09:55