Հաշվապահ

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ

  • Բարձրագույն կամ միջն մասնագիտական կրթություն
  • Հաշվապահական հաշվառմանը առնչվող ՀՀ օրենսդրության, ՈւՎԿ Կանոնադրության,  ներքին նորմատիվ ակտերի իմացություն
  • ՏՏ և ՈւՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն

Աշխատանքային պարտականություններ 

  • Իրականացնում է ֆինանսական գործառույթներ ըստ հաստատված բյուջեի` առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և նորմատիվային ակտերով:
  • Կատարում է հարկային հաշվառումը:
  • Պատրաստում է բանկային գործարքների համար անհրաժեշտ փաստաթղթեր:
  • Իրականացնում է Գլխավոր Հաշվապահի այլ հանձնարարությունները:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Հաշվապահ 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 8 Հուլիս 2024թ

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 27.06.2024 12:47