Վարչական օգնական
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Գլխամասային գրասենյակում առկա է վարչական օգնականի թափուր հաստիք։
Հիմնական պարտականություններ`
Ընկերության փաստաթղթաշրջանառության վարում
Ընկերության էլեկտրոնային փոստի կառավարում, նամակների ընդունում և համապատասխան ստորաբաժանումներին փոխանցում
Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ՝
Բարձրագույն կրթություն։
Աշխատանքային փորձը ցանկալի է։
Microsoft Office-ի լավ իմացություն
Գերազանց հաղորդակցման հմտություններ և կիրթ վարվելակերպ,
Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
Թիմում աշխատելու հմտություններ,
Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն։
Աշխատանքի վայրը` ք. Էջմիածին, Բաղրամյան 2/1
Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով:
Դիմելու ընթացակարգը՝
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը cv@eclof.am էլ. հասցեին` մինչև 2022թ. մայիսի 31-ը ներառյալ: Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը, որի համար դիմում եք։
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դիմում-հայտերը:
Ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին:
+374 60 373 060
Ֆինանսական կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից
