Իրավաբանի օգնական

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպության իրավաբանական բաժնում պայմանագրային հիմունքներով աշխատանքի են հրավիրվում Իրավաբանի օգնականի, ով պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝

  • Կազմել գումարի բռնագանձման և այլ պահանջներով հայցադիմումներ (հակընդդեմ հայցադիմումներ), հայցադիմումի պատասխաններ,
  • Իրականացնել կազմակերպությանը ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն և տրամադրել իրավաբանական կարծիքներ և եզրակացություններ դրանց վերաբերյալ,
  • Հարկադիր կատարման ծառայություն ներկայացվող գրությունների կազմում,
  • Պարտավորության տարաժամկետ կատարման վերաբերյալ ստանդարտ համաձայնագրերի կազմում,
  • Կատարել այլ աշխատանքներ իր պարտականությունների շրջանակներում՝ ըստ Գործատուի հանձնարարության,

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (կարող են դիմել նաև ուսանողներ),
  • Հայերենի գերազանց իմացություն, օտար լեզվի իմացությունը ցանկալի է,
  • Աշխատանքային ժամանակացույցի կազմակերպում,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
  • Աշխատանքային փորձը ցանկալի է: 

Աշխատանքի վայրը՝                          ք. Էջմիաին

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Lawyer Assistant.

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 03.08.2022 15:53