Վերստուգող

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում Վերստուգողի:

Աշխատանքի նկարագիրը՝  

  • Հետևել Ընկերության գործունեության համապատասխանությունը Օրենսդրության պահանջներին, Ընդհանուր Ժողովի և Խորհրդի որոշումների, Ներքին Նորմատիվային Ակտերի պահանջների, Ընկերության   Առաքելության, Ընկերության   պարտավորությունների պատշաճ կատարմանը:
  • Պատասխանատու է Ընկերության կողմից կատարված խախտումների և  ռիսկերի ժամանակին    հայնաբերման, կանխարգելման, ահազանգման և  արդյունավետ կառավարման վերաբերյալ ժամանակին առաջարկությունների նեկայացման համար:
  • Վերտուգողը ստուգում է Ընկերության ընդհանուր գործունեությունը, փաստաթղթերը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությամբ և Ներքին Նորմատիվային Ակտերով նախատեսված գործողությունների իրականացումը:
  • Վերստուգողը Ընդհանուր  Ժողովի  կողմից  սահմանված  կարգով  տեղեկություններ  է ներկայացնում գործադիր մարմնի գործունեության վերաբերյալ Խորհրդին և Ընդհանուր Ժողովին, իսկ Խորհրդի վերաբերյալ` Ընդհանուր Ժողովին:
  • Վերստուգողը պարտադիր կարգով անց է կացնում Ընկերության տարեկան Ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի ստուգում և  մինչև  յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա 15-ը ներկայացնում հաշվետվություն-եզրակացություն նախորդ տարվա հաշվետվությունների ստուգման վերաբերյալ Ընդհանուր Ժողովին: Ընդհանուր Ժողովը Ընկերության տարեկան Ֆինասական հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռը ընդունում է քննարկման Ընկերության Վերստուգողի հաշվետվություն-եզրակացությայն հետ միասին:
  • Վերստուգողը հաշվետու է Մասնակիցների Ընդհանուր Ժողովին:

Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը ստորև նշված էլ. հասցեներին՝  նամակի subject դաշտում նշելով Internal Audit. 

harutyunyankarine1417@gmail.com 

Pat.Gleeson@eclof.org 

th@ecdf.org

Ֆինանսական կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 18.07.2022 23:11