Վարկային մասնագետ

 ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ 
 ՎԱՐԿԱՅԻՆ ՄԱՍՆԱԳԵՏ (ԷՋՄԻԱԾԻՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ)
ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը  Էջմիածին քաղաքում փնտրում է ակտիվ, խելացի ու նպատակասլաց ‬վարկային մասնագետների, ովքեր կմիանան մեր դինամիկ աճող երիտասարդ թիմին և կդառնան մեր հաջողության մասնակիցը  
 ‬‬Վարկային մասնագետն ‬իրականացնելու‭ ‬է‭ ‬հետևյալ‭ ‬գործառույթները‭՝‬‬‬‬
- Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավում 
- Նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում
- Վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալաան վիճակի վերլուծություն
- Վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության և գրավի գնահատում
- Վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
- Վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում
- Տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում:
 Ներկայացվող‭ ‬պահանջներ‭ն են՝‬‬‬‬‬‬‬
Բարձրագույն կրթություն
- Վերլուծական ունակություն
- Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ
- Թիմում աշխատելու պատրաստակամություն
- Բարձր պատասխանատվության զգացում
- Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office, ՀԾ Բանկ ծրագրի իմացությունը ցանկալ է)
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
 Վերջնաժամկետ՝  30.11.2022
 Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը cv@eclof.am էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը` Credit Officer

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 15.11.2022 17:11