Ռիսկերի Կառավարիչ

ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ`

  •  Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում
  • Բանկային և վարկային համակարգում ղեկավարման առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • Ընկերության գործառույթներին առնչվող ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության որոշումների, Կենտրոնական Բանկի և Ընկերության ներքին նորմատիվ ակտերի, անվտանգության կանոնների իմացություն
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացություն
  • հաղորդակցվելու գերազանց ունակություն
  • Համակարգչային MS Office, ՀԾ Բանկ 4.0 համակարգի ինչպես նաև այլ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
  • Տարակարծություն ընդունելու և բանավիճելու կարողություն։

Հիմնական պարտականություններ`

  • Կազմակերպել, համակարգել, վերահսկել և նպաստել արդյունավետ ռիսկերի կառավարման համակարգի գործունեությանը
  • Իրականացնել վարկային պորտֆելի վերլուծություն և մոնիթորինգ
  • Ապահովել Ընկերության մոնիթորինգի խմբի ընդհանուր աշխատանքները ՀՀ օրենսդրությանը և Ընկերության ներքին իրավական ակտերին համապատասխան
  • Ժամանակին հայտնաբերել և բացահայտել կազմակերպության ֆինանսական, գործառնական, վարկային, արտարժույթային և այլ ռիսկեր և միջոցներ ձեռնարկել դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ
  • Ռիսկերի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն ներկայացնել Գործադիր Տնօրենին
  • Մշակել ռիսկերի կառավարման մեթոդաբանական ուղեցույցներ(կոնցեպտներ, ռիսկերի կառավարման քաղաքականություն և այլն), կազմակերպել մշակված մեթոդաբանության հաստատումը
  • Պլանավորել ռիսկերի կառավարման համակարգի մշակման, ինչպես նաև սահմանված նպատակներին հասնելու գործընթացը
  • Կազմակերպել համագործակցությունը, մենեջերների և Ընկերության բոլոր ղեկավար պաշտոնյաների հետ, նախաձեռնել անհրաժեշտ կառավարվող գործառույթներ առկա ռիսկերի կառավարման խնդիրները լուծելու հարցում
  • Վերահսկել նշված սահմաններում առկա ռիսկերի նպատակների իրականացման պահպանումը։


Մրցույթը կանցկացվի հարցազրույցի միջոցով։

→ Դիմելու ընթացակարգը`

Ներակայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը cv@eclof.am էլ. հասցեին` մինչև 2021թ. հոկտեմբերի 29 -ը ներառյալ։ Մրցույթում դիտարկվելու նպատակով խնդրում ենք հաղորդագրության թեմա(subject) դաշտում պարտադիր նշել պաշտոնը որի համար դիմում եք։
Կդիտարկվեն միայն պատշաճ կերպով լրացված դրմում-հայտերը։
Ընտրված դիմորդները նախապես կտեղեկացվեն մրցույթի անցկացման օրվա և ժամի մասին։

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 29.09.2021 10:20