Ավագ Հաշվապահ

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Ավագ Հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսաբանկային  համակարգում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • Համապատասխան որակավորման(լիցենզիայի) առկայություն
  • Հաշվապահական ոլորտում առնվազն երկու տարվա  փորձ
  • Համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
  • Հաշվապահական հաշվառմանը առնչվող ՀՀ օրենսդրության, ՀՀ Կենտրոնական Բանկի կանոնակարգերի, ԷԿԼՕՖ Համացանցի, ՈւՎԿ Կանոնադրության,  ներքին նորմատիվ ակտերի և Միջազգային ֆինանսական հաշվետվողական ստանդարտների իմացություն
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի գործառնական մակարդակի իմացություն.
  • ՏՏ և ՈւՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
  • Համակարգչային հմտություններ և ՀԾբանկ 4SQL ծրագրով, աշխատելու կարողություններ
  • Նախկին գործատուների (հատկապես վերջին երկու) կողմից տրված կարողությունների և հմտությունների վերաբերյալ երաշխավորագրեր

Աշխատանքային պարտականություններ 

  • Ի պաշտոնե փոխարինում է Գլխավոր Հաշվապահին Գլխավոր Հաշվապահի բացակայության ժամանակ, փորձագետ հաշվապահի որակավորում ունենալու պարագայում։
  • Կազմակերպում և կատարում է ՈւՎԿ ֆինանսական գործառույթները ըստ հաստատված բյուջեի
  • Վարում է ՈւՎԿ հաշվապահական հաշվառումը` համաձայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի:
  • Սահմանված կարգով և ժամկետներում կազմում է ՈւՎԿ հարկային և այլ պարտադիր հաշվետվությունները:
  • Կատարում է հարկային հաշվառումը, հարկերի և այլ պարտադիր վճարումների ժամանակին իրականացումը:
  • Կազմակերպում և կատարում է ՈւՎԿ և այլ կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերից բխող ֆինանսական պարտավորությունների պատշաճ իրականացումը:
  • Պատրաստում է բանկային գործարքների համար անհրաժեշտ փաստաթղթերը:
  • Գլխավոր Հաշվապահի բացակայության ժամանակ Կատարում է ՈւՎԿ-ի կողմից աշխատավարձերի, աշխատանքի վարձատրությանը հավասարեցված այլ վճարումների և օրենքով սահմանված փոխհատուցումների ու նպաստների հաշվարկումը և ժամանակին վճարումը:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Խստորեն պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ, Կանոնադրությամբ և ներքին նորմատիվային ակտերով:

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Ավագ Հաշվապահ 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 20 Հունիս 2024թ

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 29.05.2024 12:19