Վարկային Մասնագետ Եղեգնաձոր

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Եղեգնաձոր Ներկայացուցչությունում Վարկային Մասնագետի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
  • Հաճախորդներին պատշաճ սպասարկելու հմտություն
  • Վերլուծական հմտություններ
  • Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
  • ՏՏ և ՈՒՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն

Աշխատանքային պարտականություններ 

  • Ապահովում է իրեն ամրագրված համայնքների սպասարկումը`
  • Համայնքային անձնագրի  թարմացում,
  • Սեմինարների կազմակերպում և անցկացում,
  • Վարկային դիմումների ուսումնասիրում,
  • Գրավների և երաշխավորողների ստուգում,
  • Վարկային ծրագրերի սպասարկում,
  • Կատարում է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծություն, գնահատում և ներկայացնում է համապատասխան առաջարկություն:
  • Պատրաստում և ներկայացնում է վարկային գործը և պատասխանատու է դրա լիարժեքության համար:
  • Ապահովում է վարկային փաթեթների և գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ներկայացնում Վարկային Կառավարչին և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար:
  • Վերահսկում է վարկերի նպատակային օգտագործումը, ապահովվածությունը:
  • Ապահովում է հաճախորդների վճարումները` ըստ հաստատված ժամանակացույցի:
  • Ապահովում է ամրագրված համայնքներում գտնվող ժամկետանց վարկերի և արտհաշվեկշռի վարկերի հավաքագրումը:
  • Սահմանված հաճախականությամբ և ձևով ներկայացնում է հաշվետվություններ:
  • Ապահովում է ՈւՎԿ կողմից սահմանած աշխատանքային պլանի կատարումը:
  • Պատասխանատվություն է կրում ՈւՎԿ տեխնիկական և այլ միջոցների խնամքով շահագործման և պահպանության համար:
  • Խստիվ պահպանում է առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Կատարում է Գործառնական Տնօրենի և Վարկային Կառավարչի այլ հրահանգներ:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով։

 

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Վարկային Մասնագետ Եղեգնաձոր․ 

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2 Հունիս 2024թ

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 02.05.2024 16:38