ԷԿԼՕՖ Առաքելությունը/Տեսլականը

ԷԿԼՕՖ Առաքելությունը

Միկրովարկավորման միջոցով նպաստել սոցիալական արդարության և մարդկային արժանապատվության ապահովմանը:

 

ԷԿԼՕՖ Տեսլականը

ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն իր նպատակներն իրականացնելիս ձգտում է բարձր պահել իր՝ որպես միջազգային միկրոֆինանսական ցանցի անդամի հեղինակությունը՝ իր հաճախորդներին մատուցելով բարձրորակ ֆինանսական ծառայություններ և խորհրդատվություն: Միաժամանակ ընկերությունը ձգտում է ունենալ կարևոր դերակատարում գյուղական համայնքների զարգացմանը և աղքատության հաղթահարման գործում:

 

Որպես իր գործունեության նպատակներ ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ն դիտարկում է ստորև թվարկվածները.

1. Վարկեր տրամադրել սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելու, պայմաններ բարելավելու, ինքնուրույնությունը ամրապնդելու նպատակով:

2. Վարկեր տրամադրել այն անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, որոնք նպաստում են փոքր և միջին բիզնեսի կայացմանը և զարգացմանը:

3. Վարկեր տրամադրել եկեղեցիներին, եկեղեցահար հաստատություններին, քրիստոնեական կազմակերպություններին և ՀՀ համայնքներին, որոնք ուղղված են սոցիալական, կրթական, առողջապահական և այլ ծրագրերի իրականացմանը:

 

ԷԿԼՕՖ-ի Արժեքները

 

Մարդկային Արժանապատվություն

ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ն հարգում է յուրաքանչյուր մարդու կյանքի անգնահատելի արժեքը: Այսօր անհավասարությունը զրկում է միլիոնավոր մարդկանց կյանքն ամբողջովին վայելելու հնարավորությունից: Մենք նպատակադրված կաշխատենք բարձրացնելու մարդու արժանապատվությունն այնպես, որ յուրաքանչյուրն ունենա միջոցներ՝ աջակցելու իր ընտանիքին, աշխատողներին, եկեղեցիներին և համայնքներին: 

 

Սոցիալական Արդարություն

Յուրաքանչյուր ոք ունի սննդի, կրթության, առողջության և ապահով կենցաղի, ինչպես նաև հասարակական բարիքից օգտվելու իրավունք: Մենք կօգնենք մեր հաճախորդներին պահանջելու իրենց իրավունքները՝ վաստակելով իրենց ապրուստը, ինչը կօգնի խուսափել աղետներից և ամրապնդել վստահությունն իրենց ապագան ընտրելու համար:

 

Հավատարմություն

Որպես մեկ աշխարհի համաքաղաքացիներ՝ մենք կքայլենք մեր հաճախորդներին համընթաց՝ լսելով իրենց մտահոգությունները, աշխատելով նրանց հետ որպես գործընկեր: Ազգային և միջազգային մակարդակով մենք կմիավորվենք այլ կազմակերպությունների հետ՝ վերջ դնելու աղքատություն և մեկուսացում ստեղծող համընդհանուր կառույցներին և քաղաքականություններին:

 

Մասնակցություն

Բոլոր տղամարդիկ և կանայք իրավունք ունեն կերտելու իրենց ճակատագիրը: Մեր աշխատանքում մենք կաջակցենք խոցելի և մեկուսացված խմբերին: Այնուհանդերձ, քանի որ կանայք ու երիտասարդները անհամամասնորեն են կրում աղքատության ազդեցությունը, մենք հատկապես կթիրախավորենք այնպիսի նախաձեռնություններ, որոնք կխթանեն նրանց մասնակցությունն ու առաջնորդությունը տնտեսական, սոցիալական և քաղաքական որոշումներ կայացնելիս:

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 10.01.2019 03:47