Հայտարարություն

սեպտեմբերի 1, 2021
Հայտարարություն

Հարգելի հաճախորդներ,

     ԷԿԼՕՖ  ՈՒՎԿ ՍՊԸ կողմից մինչև օրս տրամադրված այն սպառողական վարկերի համար, որոնց մասով հաճախորդների կողմից 16.08.2019թ.-ից սկսած  կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը վարկի տրամադրման միանվագ վճարների մասով նվազեցվել է: Նվազեցված գումարները ենթակա են վերադարձման հաճախորդներին հետևյալ կարգով.

✅    Վերադարձման ենթակա գումարները հաճախորդներին կտրամադրվեն անկանխիկ եղանակով՝ վերջիններիս կողմից նախապես ներկայացված իրենց բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով։
✅    Այն հաճախորդները, ովքեր ընկերության հանդեպ ունեն վարկային պարտավորություններ, կառաջարկվի վերադարձման ենթակա գումարներն ուղղել իրենց գործող վարկերի մայր գումարի և/կամ ժամկետնանց պարտավորությունների մարմանը:

     Հաճախորդներին նշված գործընթացի վերաբերյալ ուղղարկել(ուղղարկվում) են էլեկտրոնային նամակներ, որոնց միջոցով հաճախորդները տեղեկանում են վերահաշվարկին: 

     Հաճախորդները վերոնշյալ հարցերով պարզաբանումներ ստանալու համար նույնպես կարող են դիմել կազմակերպության ներկայացուցչություններ:

____________________________________
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 01.09.2021 12:14