Հաճախ տրվող հարցեր

Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե Դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել Ձեր բոլոր ֆինանսական-վարկային պարտավորությունները:

Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է: Այն ձևավորվում է հաճախորդի վերաբերյալ հասանելի տարաբնույթ տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում: Սքոր գնահատականի հիման վրա որոշվում են հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետները և կոնկրետ վարկատեսակի պայմանները:

Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է վարկի մայր գումարն ու տոկոսագումարները վճարել պատշաճ և սահմանված ժամկետներում, ինչպես նաև զգույշ լինել այլ անձանց համար երաշխավոր դառնալիս՝ խուսափելով վատ վարկային պատմություն ունեցող անձանց համար երաշխավոր կանգնելուց, քանի որ նրանց չվճարման դեպքում պարտավորությունները, տույժերն ու բացասական ազդեցությունը փոխանցվում են Ձեզ:

Վարկի համար դիմելիս ֆինանսական կազմակերպությունը գնահատում է Ձեր պատասխանատվությունը որպես վարկառու: «Լավ վարկային պատմություն» ունենալու դեպքում Դուք կարող եք ստանալ պահանջվող վարկն ավելի հեշտ, արագ և առավել բարենպաստ պայմաններով:

Հաճախ տրվող հարցեր