Հարգելի Գործընկեր,
Սույնով հայտնում ենք, որ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ -ն հայտարարում է Արտաքին Աուդիտի իրականացման մրցույթ:
Մրցույթի պայմանները ներկայացված են կից «Հայտարարությամբ»։
Հետաքրքրություն ցուցաբերելու դեպքում առաջարկում ենք մասնակցել:
Խնդրում ենք հաստատել նամակի ստացումը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 05.11.2021թ. ժամը՝ 17։00:
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները:
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է, որ սույն թվականի օգոստոսի 1-ից պատրաստակամ է համագործակցել բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ում ունեն սույն թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:
Վերը նշված վարկառուները պետք է այցելեն ՝ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ներկայացուցչություն կամ Գլխամասային Գրասենյակ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի վարկային կազմակերպությունը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է 2019թ․ ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ։
Ստորև ներկայացվում է հայտարարությունը`