Ի՞նչ անել սխալ կամ թերի վարկային պատմությունը փոփոխելու համար
Եթե Դուք կարծում եք, որ Ձեր վարկային պատմության մեջ կան թերի կամ սխալ տվյալներ, ապա կարող եք դիմել ԱՔՌԱ վարկային բյուրո, որպեսզի պարզեք, թե ինչ տվյալներ են պահվում այնտեղ Ձեր մասին, և որն է սխալ կամ թերի տեղեկատվության աղբյուրը։ ԱՔՌԱ վարկային բյուրոին կարող եք դիմել՝ ներկայացնելով գրավոր դիմում՝ www.acra.am կայքում սահմանված կարգով։
Ձեր վարկային պատմության մեջ սխալ կամ թերի տվյալների ուղղման նպատակով կարող եք նաև գրավոր դիմել մեզ՝ ներկայացնեկով բողոք-պահանջի հայտ՝
- Առձեռն ՈՒՎԿ Գլխամասային գրասենյակում կամ ՈՒՎԿ ցանկացած ներկայացուցչություններում
- Փոստով՝ 1107, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, ք․ Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 48, 40 տարածք
- Էլ. նամակ ուղարկելով info@eclof.am
Վերջին թարմացումը՝ 26-08-2023