Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն
Հարգե՛լի հաճախորդ,
Լավ վարկային պատմություն ձևավորելու համար անհրաժեշտ է՝
- Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարել Ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները: (Այսպիսով Վարկային Կազմակերպությունը կամ բանկը կարողանում է գնահատել, թե որքանով եք դուք պատասխանատու, որպես վարկառու։)
- Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ և մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր: Եթե վարկ վերցնողը չկատարի իր պարտավորությունները, ապա Դուք վճարելու եք տույժեր, վատացնելու եք ձեր վարկային պատմությունը, ընդհուպ կարող եք զրկվել ձեր գույքից)
Վերջին թարմացումը՝ 04-12-2024