«Կանաչ» Վարկ
Վարկի պայմաններ
Վարկառուի տարիք, ռեզիդենտություն և գործունեություն | 21-65 տարեկան ՀՀ քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող ռեզիդենտ համարվող Ֆիզիկական անձինք։ | |
Վարկ | Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 26-ի թիվ N 775 - Լ որոշմամբ հաստատված՝ էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման կարգի (այսուհետ՝ Կարգ) հաստատումից հետո Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող (բացառությամբ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական բնակելի տան էներգաարդյունավետ վերանորոգման համար տրամադրված վարկ։ | |
Վարկի նպատակ |
Հիմնական և/կամ շրջանառու միջոցների ձեռքբերում: |
|
Վարկի տրամադրման արժույթ | ՀՀ դրամ | |
Վարկի գումար | 1,000.000-4,000.000 | |
Դիմում հայտի ուսումնասիրություն | Անվճար | |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 15% Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 14% տոկոսադրույքի չափով, Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 12% տոկոսադրույքի չափով Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող քաղաքային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 11% տոկոսադրույքի չափով Երևան քաղաքում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի 9% տոկոսադրույքի չափով: |
|
Տոկոսագումարի հաշվարկման կարգ | Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդից | |
Վարկի տրամադրման վճար | 0% | |
Ամսական սպասարկման վճար | Չի կիրառվում | |
Վարկի տրամադրման ժամկետ | 24-84 ամիս | |
Արտոնյալ ժամկետ | Չի սահմանվում | |
Վարկի տրամադրման եղանակ | Անկանխիկ միանվագ | |
Վարկի ապահովություն Գրավ/երաշխավորություն |
Երաշխավոր -– Մեկ ֆիզ անձ՝( երաշխավորը ընտանիքի անդամ՝ հայր, մայր, ամուսին, զավակ)։ Բացակայության դեպքում արտաքին երաշխավոր: Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովություն տարատեսակ՝ հավելյալ երաշխավորողներ: Վարկի միջոցով Ձեռք բերվող գույքը վերցվում է գրավ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վարկառուի կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում երաշխավորը պարտավորվում է վճարել վարկառուի փոխարեն, ինչպես նաև վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը և հնարավոր է երաշխավորը զրկվի իր սեփական գույքից: Գրավատուն կարող է զրկվել գույքի նկատմամբ իր իրավունքներից, եթե վարկառուն չկատարի կամ ոչ պատշաճ կատարի պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: |
|
Տրանշեր | Տրանշեր կիրառելի չեն | |
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները |
Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: Ընդ որում. ✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված վարկի սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկը, ✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում գանձվում է վարկառուի մարման չափով մայր գումարը: Իսկ այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը, ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ` 1. սպասարկման և այլ վճարներ, 2. տոկոսներ, 3. վարկ, ✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները: Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ. 1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ, 2. վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսներ, 3. վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների տոկոսներ, 4. հետագա ամիսների վարկի գումար: Վարկառուն հետագա ամիսների համար կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին: |
|
Տուգանքներ | Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝ • յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով • յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով: ________________________________________ Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման ժամկետները խախտելու (կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս տոկոս) տոկոսադրույքի չափով: Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները, հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի գումարը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Վարկի տույժերը և տուգանքները ֆինանսավորման ենթակա չեն։ |
|
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ |
1. Հաճախորդի անձնագիր/նույնականացման քարտ և սոց. քարտ, սեփականության վկայական կամ տեղեկանք բնակության վայրի վերաբերյալ 2.Երաշխավորների անձնագրեր/նույնականացման քարտեր և սոց. քարտ 3. Այլ փաստաթղթեր (ՎԿ-ի պահանջով) |
|
Վարկի տրամադրման ժամկետ |
Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 1 աշխատանքային օրում, իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օրում: |
|
Վարկի տրամադրման դրական որոշման համար անհրաժեշտ գործոններ | ✔Հավանական հաճախորդի բնակության վայրի առկայություն ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ի մասնաճյուղերի ցանցի սպասարկման տարածքում, Ներկայացված փաստաթղթերի արժանահավատություն, ✔ Բավարարող վարկային պատմության առկայություն` վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների` (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն |
|
Վարկի մերժման գործոններ |
✔Վարկունակության անբավարար մակարդակ ✔ Վատ վարկային պատմություն ✔ Այլ ռիսկեր |
|
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ |
Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ– ի կողմից: ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում, պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մասը կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով:
|
|
Վարկի տրամադրման վայր | Վարկը կարող է ձևակերպվել ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ի Գլխամասային գրասենյակում և ցանկացած ներկայացուցչությունում: | |
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ |
որտեղ` տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում ստացման պահին կատարվող վճար) հերթական համարը գումարն է (հիմնական գումար, տոկոսագումարներ և/կամ այլ վճարումների գումարներ) |
|
Տարեկան փաստացի տոկոսադրույք |
18,1-18,8% Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում վերանորոգվող գույքերի մասով վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը կազմում է 1% |
|
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար | Վարկի գումարի մնացորդից կախված < 500.000 - 7 000 ՀՀ դրամ 500.001 - 1.000.000 - 10 000 ՀՀ դրամ 1.000.001 և ավել - 15 000 ՀՀ դրամ |
|
Այլ պայմաններ |
1. բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,
1. ջեռուցման կամ ջրատաքացուցիչ կաթսայի (գազի կամ էլեկտրականության հիմքով) և ջեռուցման համակարգի բաղադրիչների (խողովակներ, սեկցիաներ և այլն) ձեռքբերում, փոխարինում կամ տեղադրում,
|
ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ՎԱՐԿԱՅԻՆ ԴԻՄՈՒՄ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄԸ՝ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
ԶԳՈւՇԱՑՈՒՄ` Վարկառուն և երաշխավորներրը իրենց անձնական ամբողջ գույքով (տուն, մեքենա, աշխատավարձ կամ այլ գույք) հավասարապես պատասխանատվություն են կրում ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ի առջև ստանձնած իրենց վարկային պարտավորությունների կատարման համար: Վարկառուի և/կամ երաշխավորի անձնական գույքը կարող է բռնագանձվել (առգրավվել) օրենքով սահմանված կարգով, եթե վարկառուն ժամանակին չի կատարում իր տոկոսագումարների և վարկի գումարների մարումները:
ԶԳՈւՇԱՑՈՒՄ` Վարկառուի կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումները ժամանակին և պատշաճ կերպով չկատարելու դեպքում Վարկառուի և երաշխավորի մասին համապատասխան տեղեկությունը կգրանցվի ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում և «ԱՔՌԱ» Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ կտրամադրի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն չի ֆինանսավորում հետևյալ գործունեությունը ծավալող անձանց՝ ծխախոտագործություն, թմրանյութերի արտադրություն, փամփուշտի արտադրություն, ֆաունայի և ֆլորայի պաշտպանության տակ գտնվող գործունեություն, քլորոֆիլի արտադրություն,ռադիոակտիվ նյութերի արտադրություն:
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ում բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով: Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսի գումարի նկատմամբ հաշվեգրված տույժ/տուգանքները սահմանափակվում են մինչև վարկի գումարի մնացորդի և տոկոսների հանրագումարի 30%-ի չափով:
Վարկային պայմանագրի քաղվածքի տրամադրումը անվճար է, իսկ վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են երեք աշխատանքային օր հետո՝ Ձեր դիմումի հիման վրա (Տեղեկանքի տրամադրման արժեքը՝ 3000 ՀՀ դրամ):
ԶԳՈւՇԱՑՈՒՄ՝ ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն «Փողերի լվացման և ահաբեկչության Ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
ԶԳՈւՇԱՑՈՒՄ՝ ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»):
ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: Հղումը ստորև՝
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Վերջին թարմացումը՝ 26-08-2023