Խորհուրդ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Տիգրան Հովհաննիսյան

ԷԿԼՕՖ Հայաստանի (ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի Նախագահն է:

2003 թվականից հանդիսանում է ԷԿԼՕՖ Հիմնադրամի (EFUND) Գլխավոր Տնօրեն:

Մինչ այդ՝ 2000 թվականից ղեկավարել է ԷԿԼՕՖ Միջազգայինի Հայաստանյան մասնաճյուղը:

Մինչ ԷԿԼՕՖ Միջազգայինին միանալը զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ՝ Միջազգային, տեղական և Հասարակական Կազմակերպություններում: Եղել է նաև Բանկի Խորհրդի Անդամ, Խորհրդի Փոխնախագահ:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1983 թվականից, որպես բանվոր:

Ընտրվել և հանդիսանում է ԷԿԼՕՖ Միջազգայինի (Ժնև, Շվեյցարիա) Տնօրենների Խորհրդի Անդամ:

Կրթությունը՝ բարձրագույն, ավարտել է Հայաստանի Ճարտարապետաշինարարական Ինստիտուտը:

Սովորել և վերապատրաստվել է տարբեր ԲՈւՀ-երում և մասնագիտական հաստատություններում, այդ թվում՝ Institut de Genech (France), Regent London (United Kingdom), MFC (Poland) և այլն:

Ծնվել է Երևանում, 1966թ-ին:

Ծառայել է Խորհրդային Բանակում:

Ամուսանացած է, ունի երեք զավակ:

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ 

Նիկոլաս Կարամբաձակիս  
ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2023թ.-ից:
Պրն. Կարամբաձակիսը ունի ավելի քան 22-ամյա միկրովարկավորման և բանկային փորձ` աշխատելով Եվրոպայում, Չիլիում և Շվեցարիայում:
Պրն. Կարամբաձակիսը նախկինում աշխատել է որպես ՓՄՁ վարկերի վերլուծաբան, և ունի մեծ փորձ, կառավարման-ղեկավարման և միկրոֆինանսական հաստատությունների կարողությունների զարգացման գործում:
Պարոն Կարամբաձակիսը աշխատել է մի շարք առաջատար միկրոֆինանսական հաստատությունների ներդրումների և նախագծերի ղեկավար և մեծ հաջողություններ գրանցել նորարարությունների ներդրման ոլորտում: Դեռևս երիտասարդ տարիքից դասավանդել է կառավարման հմտություններ:
 
Տիգրան Բադանյան 

ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2023թ.-ից:  
Պրն Բադանյանը աշխատանքային գործունեության հիմքերը ֆինանսական ոլորտում դրել է 1993թ-ին Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ում:
Պարոն Բադանյանը ունի հարուստ ղեկավարման փորձ ֆինանսական ոլորտում:
Պարոն Բադանյանը հարուստ փորձ ունի ռիսկերի կառավարման ոլորտում: Հայկական Զարգացման Բանկում զբաղեցրել է վարչության անդամի ղեկավար պաշտոնը:
Ավարտել է Երևանի Պետական Համալսարանի քիմյական ֆակուլտետը և հանդիսանում է օրգանական քիմիայի ինստիտուտի ասպիրանտ, Հայ Ամերիկյան Հայկազյան քոլեջ Կառավարման բարձրագույն դպրոցը՝ և ստացել գործարար կառավարման մագիստրոսի որակավորում:  

Թամար Լեբանիձե 

ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2016թ.-ից:

Նա նաեւ հանդիսանում է Վրաստանում առաջատար միկրոֆինանսական հաստատություն “Կոնստանտա” ՍՊԸ-ի վերահսկիչ խորհրդի նախագահ: Նա վրացական միկրոֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի գործադիր տնօրենն է:

Տիկին Լեբանիձեն զբաղեցրել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների նախարարի պաշտոնը, իսկ 2004թ. փետրվարից մինչեւ 2005թ. փետրվար եղել է Վրաստանի կառավարության անդամ:

“Կոնստանտա” հիմնադրամի գործադիր տնօրենն է եղել 1997թ.-ից և մեծապես նպաստել է Վրաստանում միկրոֆինանսավորման զարգացմանը:

Տիկին Լեբանիձեն մոտ 12 տարի աշխատել է որպես վրացական Գիտությունների ակադեմիայի ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնական, իսկ 2 տարի `որպես Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսոր:

Նա ֆիզիոլոգիայի եւ միկրոֆինանսավորման մի շարք հրապարակումների հեղինակ է:

Տիկին Լեբանիձեն ունի Թբիլիսի Պետական Համալսարանի կենսաբանության մագիստրոսի կոչում և հանդիսանում է Փենսիլվանիայի Համալսարանի Սթոներ Բանկային Դպրոցի (Ամերիկյան Բանկիրների Ասոցիացիա) շրջանավարտ:  

Կարինե Հարությունյան  

ԷԿԼՕՖ Հայաստանի (Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն) Խորհրդի անդամ է 2016թ.-ից:

Հանդիսանում է 2012թ.-ից Հայաստանի Աուտիզմ ազգային հիմնադրամի խորհրդի անդամ և դեռահասների զարգացման ծրագրերի համակարգող։ 

Տիկին Հարությունյանը աշխատել է Վորլդ Վիժն Միջազգային Բարեգործական կազմակերպությում՝ զբաղեցնելով տարբեր զարգացման ծրագրերի ղեկավարի պաշտոններ։

Տիկին Հարությունյանը ավարտել է Հայաստանի Պոլիտեխնիկական Ինստիտուտը և ունի Մեքենաշինության Տնտեսագիտության և Կազմակերպման ամբիոնի դոցենտի և տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։   

 

Վերջին թարմացումը՝ 09-08-2024