Վարկային Մասնագետ, քաղաք Էջմիածին
Մենք համալրում ենք մեր թիմը
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Վարկային մասնագետի՝ Էջմիածնի ներկայացուցչությունում աշխատելու համար։
Եթե Դուք հաղորդակցվող, պատասխանատու և նախաձեռնող եք, ցանկանում եք զարգանալ ֆինանսական ոլորտում և Ձեր աշխատանքով նպաստել մարդկանց ծրագրերի ու նպատակների իրականացմանը, ապա մենք սպասում ենք հենց Ձեզ։
Միացե՛ք ԷԿԼՕՖ-ի թիմին և դարձե՛ք մարդկանց կյանքում դրական փոփոխություններ ստեղծող աշխատանքի մի մասը։
Պահանջվող նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ՝
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
- Հաճախորդներին պատշաճ սպասարկելու հմտություն
- Վերլուծական հմտություններ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
- ՏՏ և ՈՒՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
Աշխատանքային պարտականություններ՝
- Ապահովում է իրեն ամրագրված համայնքների սպասարկումը՝
- Համայնքային անձնագրի թարմացում,
- Սեմինարների կազմակերպում և անցկացում,
- Վարկային դիմումների ուսումնասիրում,
- Գրավների և երաշխավորողների ստուգում,
- Վարկային ծրագրերի սպասարկում,
- Կատարում է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծություն, գնահատում և ներկայացնում է համապատասխան առաջարկություն:
- Պատրաստում և ներկայացնում է վարկային գործը և պատասխանատու է դրա լիարժեքության համար:
- Ապահովում է վարկային փաթեթների և գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ներկայացնում Վարկային Կառավարչին և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար:
- Վերահսկում է վարկերի նպատակային օգտագործումը, ապահովվածությունը:
- Ապահովում է հաճախորդների վճարումները՝ ըստ հաստատված ժամանակացույցի:
- Ապահովում է ամրագրված համայնքներում գտնվող ժամկետանց վարկերի և արտհաշվեկշռի վարկերի հավաքագրումը:
- Սահմանված հաճախականությամբ և ձևով ներկայացնում է հաշվետվություններ:
- Ապահովում է ՈւՎԿ կողմից սահմանած աշխատանքային պլանի կատարումը:
- Պատասխանատվություն է կրում ՈւՎԿ տեխնիկական և այլ միջոցների խնամքով շահագործման և պահպանության համար:
- Խստիվ պահպանում է առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Կատարում է Գործառնական Տնօրենի և Վարկային Կառավարչի այլ հրահանգներ:
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:
Պահանջվող արդյունք՝
- Վարկային պորտֆելի որակ, երեք տոկոսից ցածր ռիսկային պորտֆել
- Վարկային դուրսգրումների զսպված մակարդակ
- Սպասարկվող վարկերի անհրաժեշտ ծավալի ապահովում
- Ամրագրված վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիա
- Հաճախորդների որակյալ սպասարկում
- Պլանային առաջադրանքների կատարում
Աշխատանքի վայր՝ Էջմիածնի ներկայացուցչություն
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30 օգոստոսի, 2026 թ.
Ինքնակենսագրություններն ուղարկել՝ info@eclof.am
Վերջին թարմացումը՝ 03-08-2026