ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ԱՅՍՏԵՂ:
ԶԳՈւՇԱՑՈՒՄ` Վարկառուն և երաշխավորներրը իրենց անձնական ամբողջ գույքով (տուն, մեքենա, աշխատավարձ կամ այլ գույք) հավասարապես պատասխանատվություն են կրում ԷԿԼՕՖ ՈւՎԿ-ի առջև ստանձնած իրենց վարկային պարտավորությունների կատարման համար: Վարկառուի և/կամ երաշխավորի անձնական գույքը կարող է բռնագանձվել (առգրավվել) օրենքով սահմանված կարգով, եթե վարկառուն ժամանակին չի կատարում իր տոկոսագումարների և վարկի գումարների մարումները: 

ԶԳՈւՇԱՑՈՒՄ` Վարկառուի կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումները ժամանակին և պատշաճ կերպով չկատարելու դեպքում Վարկառուի և երաշխավորի մասին համապատասխան տեղեկությունը կգրանցվի ՀՀ ԿԲ վարկային ռեգիստրում և «ԱՔՌԱ» Վարկային բյուրոյում, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ կտրամադրի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:

 ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ում բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով: 

Ժամկետանց վարկի գումարի և ժամկետանց տոկոսի գումարի նկատմամբ հաշվեգրված տույժ/տուգանքները սահմանափակվում են մինչև վարկի գումարի մնացորդի և տոկոսների հանրագումարի 30%-ի չափով:

Վարկային պայմանագրի քաղվածքի տրամադրումը անվճար է, իսկ վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում են երեք աշխատանքային օր հետո՝ Ձեր դիմումի հիման վրա (Տեղեկանքի տրամադրման արժեքը՝ 3000 ՀՀ դրամ):

ԶԳՈւՇԱՑՈՒՄ՝ ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ն «Փողերի լվացման և ահաբեկչության Ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» ("Know your customer") սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):

ԶԳՈւՇԱՑՈՒՄ՝ ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ի կողմից կնքված պայմանագրերի, համաձայնագրերի, համագործակցությունների, կամ անդամակցությունների վերաբերյալ, որոնք ուղղակի ազդեցություն կարող են ունենալ սպառողների վրա (օրինակ՝ «Օտարերկրյա հաշիվների հարկային համապատասխանության ակտի (Foreign Account Tax Compliance Act (FATCA)) հիման վրա ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրի համաձայն ֆինանսական կազմակերպությունը Ձեր՝ ԱՄՆ հարկատու հանդիսանալու հանգամանքը պարզելու համար կարող է իրականացնել լրացուցիչ տեղեկատվության հավաքագրում»):

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և Ձեզ համար ամենաարդյունավետ տարբերակի ընտրությունը հեշտացնող էլեկտրոնային համակարգ է: Հղումը ստորև՝

www.fininfo.am

  Ձեռնարկատիրական վարկ Գյուղական Միկրոֆինանսական Ֆոնդ Ծրագրով (ԳՄՖԾ)

 

Վարկառուի տարիք, ռեզիդենտություն և գործունեություն
21-65 տարեկան ՀՀ քաղաքացի կամ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ձեռնարկատեր, գրանցված ԱՁ կամ ԻԱ
(առնվազն 6 ամսյա գրանցում ունեցող և գործուներություն իրականացնող) հետևյալ համայնքներից՝ Մեծամոր, Խորոնք, Աղավնաձոր, Մալիշկա, Արևածագ, Ագարակ, Վանևան, Նորակերտ, Արմաշ, Երասխ:  
Վարկի նպատակ

Հիմնական և/կամ շրջանառու միջոցների ձեռքբերում,և/կամ կապիտալ
վերանորոգում և/կամ այլ պարտավորության մարում

Վարկառուն վարկային միջոցները ստանալիս պետք է գործի իր անունից և իր օգտին: Արգելվում է վարկ վերցնել ի օգուտ երրորդ անձի:

Վարկի տրամադրման արժույթ ՀՀ դրամ
Վարկի գումար 500.000-2.000.000 
Դիմում հայտի ուսումնասիրություն Անվճար
Տարեկան անվանական տոկոսադրույք

20%

Տոկոսագումարի հաշվարկման կարգ Տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մայր գումարի մնացորդից
Վարկի տրամադրման վճար 0.50%
Վարկի տրամադրման ժամկետ 24-48 ամիս
Ամսական սպասարկման վճար 0,20%
Արտոնյալ ժամկետ Մինչև 3 ամիս: Անհատական մարումների ժամանակացույց՝ կախված հաճախորդի գործունեության տեսակի առանձնահատկությունից
Վարկի տրամադրման եղանակ Անկանխիկ
Վարկի ապահովություն

3 երաշխավոր (Ընդ որում 1 երաշխավորը պետք է լինի ընտանիքի անդամ);    Անհրաժեշտության դեպքում կարող է պահանջվել որպես լրացուցիչ ապահովություն տարատեսակ՝

շարժական գույք, հավելյալ երաշխավորողներ: 

Գրավ Անշարժ գույք, հողատարածքներ
Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն Գնահատված լիկվիդային արժեքի 30%
Տրանշեր Տրանշեր կիրառելի չեն
Վարկի վաղաժամկետ մարման պայմանները

Վարկառուն, առանց տուժանք վճարելու, իրավունք ունի վաղաժամկետ ամբողջական կամ մասնակի մարելու վարկը և կատարելու պայմանագրով նախատեսված պարտականությունները: Ընդ որում.

✔ Վարկը վաղաժամկետ ամբողջական մարելու դեպքում վարկառուն վճարում է վճարման օրվա դրությամբ հաշվարկված վարկի սպասարկման և այլ վճարները, տոկոսները և վարկը,

✔ Վարկի վաղաժամկետ մասնակի մարման պարագայում` գանձվում է վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ենթակա ամբողջ գումարը, իսկ եթե կատարվող վճարումը գերազանցում է առաջիկա մարմանը ենթակա գումարի չափը, ապա այդ գերազանցող մասն ուղղվում է վարկի մարմանը:

Իսկ այն դեպքում, երբ գումարը չի բավարարում մարել վարկառուի մարման ժամանակացույցով սահմանված առաջիկա մարման ամսաթվի ամբողջ գումարը,

ապա մարումը կատարվում է հետևյալ հերթականությամբ`

1. սպասարկման և այլ վճարներ, 2. տոկոսներ, 3. վարկ,

✔ Վարկառուն իր ցանկությամբ կարող է կատարել մարման ժամանակացույցով նախատեսված հետագա ամիսների վճարումները:

Այդ դեպքում մարումները կկատարվեն հետևյալ հերթականությամբ.

1. հետագա ամիսների սպասարկման և այլ վճարներ,

2. վճարման օրվա դրությամբ հաշվարկված տոկոսներ,

3. վարկի մնացորդային գումարի հանդեպ հաշվարկվող հետագա ամիսների տոկոսներ, 4. հետագա ամիսների վարկի գումար: Վարկառուն հետագա ամիսների համար

կատարված մարումների չափով ազատվում է վճարումներ կատարելուց մարման ժամանակացույցով նախատեսված օրերին:

Տուգանքներ

Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում

պարտավորությունները չկատարելու դեպքում վարկառուն պարտավորվում է վարկատուին վճարել տուժանք՝

• յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով, և

• յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) տոկոսագումարի նկատմամբ օրական 0.13%-ի չափով:


Վարկառուի կողմից վարկային պայմանագրի մարման ժամանակացույցով սահմանված վարկի գումարի վճարման

ժամկետները խախտելու (կետանցի) դեպքում պայմանագրով նախատեսված վարկի տարեկան տոկոսադրույքի հաշվարկումը

ժամկետանց մասի նկատմամբ դադարում է և վճարման ենթակա ժամկետանց գումարի նկատմամբ՝ կետանցի օրվանից մինչև

վճարման ենթակա ժամկետանց մասի փաստացի մարման օրը, սկսում է հաշվարկվել տոկոս՝ տարեկան 24 տոկոս (քսանչորս

տոկոս) տոկոսադրույքի չափով: Վարկառուի կողմից վարկի և տոկոսների գծով ժամկետանց պարտավորությունների առկայության

և վճարված գումարների անբավարարության դեպքում, պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ` առաջին

հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված վարկատուի ծախսերը, այնուհետև սպասարկման վճարները,

հաշվեգրված տուժանքները, տոկոսները և վարկի գումարը:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Իրավաբանական անձի դեպքում՝

✔ Պետական ռեգիստրի վկայական, ներդիր,

✔ Կանոնադրություն,

✔ Հարկային կոդ` ՀՎՀՀ,

✔ Տնօրենի, բաժնետերերի անձնագրեր/ նույնականացման քարտեր,

✔ Վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվություններ,

✔ Լիազորված մարմնի որոշում վարկի համար դիմելու և (ընկերության գույքը որպես գրավ տրամադրելու) վերաբերյալ,

✔ Երաշխավորների անձնագրեր/ նույնականացման քարտեր, եկամտի /սեփականության վերաբերյալ փաստաթղթեր,

✔ Այլ փաստաթղթեր (Վարկային կոմիտեի պահանջով):

 

Անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝

✔ Պետական ռեգիստրի վկայական 

✔ Վարկառուի և երաշխավորի անձնագիր/նույնականացման քարտ,

✔ Ամուսնության վկայական (առկայության դեպքում),

✔ Այլ փաստաթղթեր (ՎԿ-ի պահանջով):

Վարկի տրամադրման ժամկետ

Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում առավելագույնը 5 աշխատանքային օրում,

իսկ վարկը վարկառուին փաստացի տրամադրվում է վարկը հաստատվելուց հետո առավելագույնը 2 աշխատանքային օրում:

Վարկի տրամադրման դրական որոշման համար անհրաժեշտ գործոններ

✔Հավանական հաճախորդի բնակության վայրի առկայություն ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ի մասնաճյուղերի ցանցի սպասարկման տարածքում,

✔ Բավարարող վարկային պատմության առկայություն` վարկի համար դիմելու պահի դրությամբ դասակարգված պարտավորությունների (վարկեր, երաշխավորություններ) բացակայություն:

✔Գործող բիզնես,

✔Դրական վարկային պատմություն, 

✔Գործունեության թափանցիկություն, 

✔Բավարար եկամուտներ, 

✔Սեփականության առկայություն, 

✔Գրավի և/կամ երաշխավորության առկայություն: 

Վարկի մերժման գործոններ

✔Վարկունակության անբավարար մակարդակ,

✔ Վատ վարկային պատմություն

✔ Այլ  ռիսկեր

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Այս վարկի անվանական տոկոսադրույքը կարող է փոփոխվել ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ– ի կողմից:

ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ն իրավունք ունի վարկի տոկոսադրույքը միակողմանի կարգով փոփոխել՝ վարկառուի կողմից պայմանագրով սահմանված

պարտավորությունների խախտման դեպքում, պայմանագրով և պայմանագրի անբաժանելի մասը կազմող պայմաններով նախատեսված դեպքերում և կարգով:

Վարկի տրամադրման վայր Վարկը կարող է ձևակերպվել ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ–ի ցանկացած ներկայացուցչությունում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգ Annual percentage rate formula illustration

որտեղ`
i տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, որն իր մեջ ներառում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում
A սպառողին տրամադրվող վարկի սկզբնական գումարը
n սպառողի կողմից վարկի մարմանն ուղղված վճարի (վարկի հիմնական գումար, տոկոսագումար և/կամ այլ վճար` ներառյալ վարկի ստացման պահին կատարվող վճար) հերթական համարը
N վճարումների քանակը
CFn սպառողի կողմից վարկի ստացման պահին և/ կամ վարկի գործողության ընթացքում կատարված հերթական` n-րդ վճարի գումարն է (հիմնական գումար, տոկոսագումարներ և/կամ այլ վճարումների գումարներ)
Dn այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել վարկի ստացման օրից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ

Տարեկան փաստացի տոկոսադրույք 25.2 - 25.4%
Գործող վարկի պայմանագրային պայմանների վերանայման վճար Վարկի գումարի մնացորդից կախված
< 500.000 - 7 000 ՀՀ դրամ
500.001 - 1.000.000 - 10 000 ՀՀ դրամ
1.000.001 և ավել - 15 000 ՀՀ դրամ

 

Էական պայմանների անհատական թերթիկ

Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Վերջին թարմացումը՝ 26-08-2023