Գործառնական Տնօրեն

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊ Ընկերությունը,  Կազմակերպության Գործառնական Տնօրենի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարում է բաց մրցույթ։ 

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ։

  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսաբանկային համակարգում առնվազն երեք տարվա հաջողված ղեկավարման  փորձ
  • Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ, հայոց լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների նվազագույնը գործառնական մակարդակի իմացություն
  • ՈւՎԿ գործունեությանը առնչվող ՀՀ օրենքների, ՀՀ Կենտրոնական Բանկի կանոնակարգերի, ԷԿԼՕՖ Համացանցի, ՈւՎԿ Կանոնադրության, Քաղաքականությունների  և այլ ներքին նորմատիվ ակտերի իմացություն և գործնական հմուտ կիրառման ունակություն
  • ՏՏ և ՈւՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
  • Նախկին գործատուների (հատկապես վերջին երկու) կողմից տրված կարողությունների և հմտությունների վերաբերյալ երաշխավորագրեր
  • ՈՒՎԿ  աշխատանքի ընդունվելուց հետո երեք ամսվա ընթացքում պարտավոր է ստանալ վարկային կազմակերպության տնօրեն աշխատելու ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից համապատասխան որակավորում (լիցենզիա)։

Աշխատանքային պարտականություններ։

  • Ի պաշտոնե փոխարինում է Գործադիր Տնօրենին Գործադիր Տնօրենի բացակայության ժամանակ:
  • Կազմակերպում և ապահովում է ՈՒՎԿ վարկային պորտֆելը, անհրաժեշտ գործընթացների և  գործառույթների պատշաճ իրականացումը:
  • Անմիջականորեն պատասխանատու է ՈՒՎԿ վարկային պորտֆելի որակի և վարկերի սպասարկման պատշաճ ապահովման համար:
  • Համակարգում է Վարկային Կառավարիչների գործունեությունը:
  • Համակարգում է ՈւՎԿ Ներկայացուցչությունների գործունեությունը և պատասխանատու է վերջիններիս արդյունավետության և օրինականության ապահովման համար: 
  • Վերահսկում է բոլոր վարկային գործընթացների համապատասխանությունն ՈՒՎԿ  Քաղաքականություններին, Կանոնակարգերին, ներքին նորմատիվ ակտերին:
  • Ապահովում է վարկավորման գործընթացների պատշաճ իրականացումը: Պարտավոր է իր լիազորությունների շրջանակում նախապատրաստել և ներկայացնել հաստատման անհրաժեշտ ներքին նորմատիվ ակտերի նախագծեր՝ վարկային գործընթացների, վարկային պրոդուկտների, դրանց մրցունակության և արդյունավետության  և դրանց հետ առնչվող գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացման համար:
  • Կանոնակարգում, ապահովում, վերահսկում, անհրաժեշտության դեպքում` անձամբ իրականացնում է ՈՒՎԿ  Քաղաքականություններով և պլաններով նախատեսված ծրագրային /վարկերի/ այցելությունները, ուսումնասիրությունները, գնահատումները, սեմինարները, ժողովները, մոնիթորինգները:
  • Կազմակերպում և վերահսկում է սպասարկվող համայնքների նկարագրերի պատրաստման և  թարմացման գործընթացները:
  • Նախապատրաստում և ներկայացնում է ՈՒՎԿ  վարկային պորտֆելի  և գործընթացներին վերաբերող բոլոր ընթացիկ, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները:
  • Կազմակերպում, ապահովում և պատասխանատու է Վարկային Կառավարիչների հետ համայնքների բաշխման,  աշխատանքային և վարկային պլանների մշակման և կատարողականների ուսումնասիրության համար:
  • Փոխարինում է բացակայող Վարկային Կառավարիչներին ի պաշտոնե:
  • Անմիջական պատասխանատու է Ժամկետանց պորտֆելի նվազման և վարկերի դուրսգրման բացառման համար։ 
  • Խորհրդի և Գործադիր Տնօրենի հանձնարարությամբ կատարում է այլ պարտականություններ և առաջադրանքներ:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈՒՎԿ  տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է  ՈՒՎԿ  Կանոնադրության, սույն Քաղաքականության  և գործող ներքին նորմատիվ ակտերի պահանջներով:

Պահանջվող արդյունքներ։

  • Հուսալի և որակյալ վարկային պորտֆել։
  • Վարկային պլանի կատարում։
  • Հաճախորդների որակյալ սպասարկում և նախատեսված թվի ապահովում։
  • Աշխատունակ, արդյունավետ, համակարգված վարկային գրասենյակներ։

Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը (CV) cv@eclof.am էլ․ հասցեին, նամակի թեմա(subject) դաշտում գրելով "Գործառնական Տնօրեն"։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 25 դեկտեմբեր 2024։

Վերջին թարմացումը՝ 18-12-2024