Վարկային Մասնագետ, ք․ Էջմիածին

ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ հրավիրում է նվիրված և նպատակասլաց մասնագետի միանալու մեր թիմին որպես Վարկային Մասնագետ Էջմիածին Ներկայացուցչությունում։ Այս պաշտոնը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ ֆինանսական ոլորտում՝ միաժամանակ ունենալով հնարավորություն ստանալու մասնագիտական շարունակական զարգացում և ճանաչել աշխարհը ԷԿԼՕՖ Թիմի հետ։ 

Եթե ունեք վերլուծական մտածողություն, հաղորդակցման զարգացած հմտություններ և ցանկանում եք աշխատել համայնքների հետ ու զարգացնել ձեր մասնագիտական կարիերան սոցիալական առաքելություն ունեցող կազմակերպությունում, ապա մենք պատրաստ ենք Ձեզ ընդունել մեր թիմում։

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Վարկային Մասնագետը՝

  • Ապահովում է իրեն ամրագրված համայնքների սպասարկումը,
  • Կատարում է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծություն, գնահատում և ներկայացնում է համապատասխան առաջարկություն:
  • Պատրաստում և ներկայացնում է վարկային գործը և պատասխանատու է դրա լիարժեքության համար:
  • Ապահովում է վարկային փաթեթների և գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ներկայացնում Վարկային Կառավարչին և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար:
  • Վերահսկում է վարկերի նպատակային օգտագործումը, ապահովվածությունը:
  • Ապահովում է հաճախորդների վճարումները` ըստ հաստատված ժամանակացույցի:
  • Ապահովում է ամրագրված համայնքներում գտնվող ժամկետանց վարկերի և արտհաշվեկշռի վարկերի հավաքագրումը:
  • Սահմանված հաճախականությամբ և ձևով ներկայացնում է հաշվետվություններ:
  • Ապահովում է ՈւՎԿ կողմից սահմանած աշխատանքային պլանի կատարումը:

Ձեզ անհրաժեշտ է ունենալ՝

  • Բարձրագույն կրթություն

  • Ղեկավարման և կազմակերպման հմտություններ

  • Հաշվետվությունների պատշաճ, ամբողջական և ժամանակին ներկայացման կարողություն

  • Հաճախորդների պատշաճ սպասարկման հմտություն և հաճախորդամետ մոտեցում

  • Վերլուծական մտածողություն և խնդիրների գնահատման կարողություն

  • Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ

  • Ճշտապահություն, կարգապահություն, բարձր կազմակերպվածություն

  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։

  • Եվ իհարկե զարգանալու ցանկություն ԷԿԼՕՖ-ի հետ միասին։

ԷԿԼՕՖ-ը տրամադրում է իր աշխատակիցներին շարունակական մասնագիտական աճի հնարավորություն՝ ապահովելով պարբերական վերապատրաստումներ, մեթոդական աջակցություն և գործնական զարգացում։

Մենք խրախուսում ենք նախաեռնողականությունն ու նորարականան մտածողությունը՝ ստեղծելով առողջ և աջակցող աշխատանքային միջավայր և ապահովելով մրցունակ աշխատավարձ։

ԷԿԼՕՖ-ի գործունեության հիմքում նաև սոցիալական առաքելությունն է։ Աշխատելով ԷԿԼՕՖ-ում՝ Դուք միանում եք այն թիմին, որն իր աշխատանքով նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով հասանելի և պատասխանատու ֆինանսական ծառայություններ։

Ընտրված թեկնածուների հետ կկապվենք հարցազրույցի փուլի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Արժևորվելու է ոչ միայն մասնագիտական փորձը, այլև կազմակերպության առաքելությանը համապատասխանող մոտեցումը և նվիրվածությունը։
 

 

Ներկայացման ձևը և վերջնաժամկետը

Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն, Կազմակերպության՝ cv@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝ Loan Officer։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  13 մայիս 2026թ։

Վերջին թարմացումը՝ 16-04-2026