Վարկային Մասնագետ, Էջմիածին Ներկայացուցչություն
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ հրավիրում է նվիրված և նպատակասլաց մասնագետի միանալու մեր թիմին որպես Վարկային Մասնագետ Էջմիածին Ներկայացուցչությունում։ Այս պաշտոնը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ ֆինանսական ոլորտում՝ միաժամանակ ունենալով հնարավորություն ստանալու մասնագիտական շարունակական զարգացում և ճանաչել աշխարհը ԷԿԼՕՖ Թիմի հետ։
Եթե ունեք վերլուծական մտածողություն, հաղորդակցման զարգացած հմտություններ և ցանկանում եք աշխատել համայնքների հետ ու զարգացնել ձեր մասնագիտական կարիերան սոցիալական առաքելություն ունեցող կազմակերպությունում, ապա մենք պատրաստ ենք Ձեզ ընդունել մեր թիմում։
Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
- Հաճախորդներին պատշաճ սպասարկելու հմտություն
- Վերլուծական հմտություններ
- Բանավոր և գրավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
- ՏՏ և ՈՒՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
Աշխատանքային պարտականություններ
- Ապահովում է իրեն ամրագրված համայնքների սպասարկումը`
- Համայնքային անձնագրի թարմացում,
- Սեմինարների կազմակերպում և անցկացում,
- Վարկային դիմումների ուսումնասիրում,
- Գրավների և երաշխավորողների ստուգում,
- Վարկային ծրագրերի սպասարկում,
- Կատարում է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծություն, գնահատում և ներկայացնում է համապատասխան առաջարկություն:
- Պատրաստում և ներկայացնում է վարկային գործը և պատասխանատու է դրա լիարժեքության համար:
- Ապահովում է վարկային փաթեթների և գործընթացների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ներկայացնում Վարկային Կառավարչին և պատասխանատվություն է կրում դրանց հավաստիության համար:
- Վերահսկում է վարկերի նպատակային օգտագործումը, ապահովվածությունը:
- Ապահովում է հաճախորդների վճարումները` ըստ հաստատված ժամանակացույցի:
- Ապահովում է ամրագրված համայնքներում գտնվող ժամկետանց վարկերի և արտհաշվեկշռի վարկերի հավաքագրումը:
- Սահմանված հաճախականությամբ և ձևով ներկայացնում է հաշվետվություններ:
- Ապահովում է ՈւՎԿ կողմից սահմանած աշխատանքային պլանի կատարումը:
- Պատասխանատվություն է կրում ՈւՎԿ տեխնիկական և այլ միջոցների խնամքով շահագործման և պահպանության համար:
- Խստիվ պահպանում է առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Կատարում է Գործառնական Տնօրենի և Վարկային Կառավարչի այլ հրահանգներ:
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:
Պահանջվող արդյունքներ
- Վարկային պորտֆելի որակ, երեք տոկոսից ցածր ռիսկային պորտֆել
- Վարկային դուրսգրումների զսպված մակարդակ
- Սպասարկվող վարկերի անհրաժեշտ ծավալի ապահովում
- Ամրագրված վարկային պորտֆելի դիվերսիֆիկացիա
- Հաճախորդների որակյալ սպասարկում
- Պլանային առաջադրանքների կատարում
ԷԿԼՕՖ-ը տրամադրում է իր աշխատակիցներին շարունակական մասնագիտական աճի հնարավորություն՝ ապահովելով պարբերական վերապատրաստումներ, մեթոդական աջակցություն և գործնական զարգացում։
Մենք խրախուսում ենք նախաձեռնողականությունն ու նորարականան մտածողությունը՝ ստեղծելով առողջ և աջակցող աշխատանքային միջավայր և ապահովելով մրցունակ աշխատավարձ։
ԷԿԼՕՖ-ի գործունեության հիմքում նաև սոցիալական առաքելությունն է։ Աշխատելով ԷԿԼՕՖ-ում՝ Դուք միանում եք այն թիմին, որն իր աշխատանքով նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով հասանելի և պատասխանատու ֆինանսական ծառայություններ։
Մրցույթի վերջնաժամկետն է 11 դեկտեմբեր 2025թ, մինչև ժամը 17։00։
Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել Կազմակերպության cv@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝ Վարկային Մասնագետ Էջմիածին։
Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն լեզվով։
Ընտրված թեկնածուների հետ կկապվենք հարցազրույցի փուլի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով։
Արժևորվելու է ոչ միայն մասնագիտական փորձը, այլև կազմակերպության առաքելությանը համապատասխանող մոտեցումը և նվիրվածությունը։