Տվյալների Մշակման Մասնագետ, ք․ Էջմիածին
ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ հրավիրում է նպատակասլաց մասնագետի միանալու մեր թիմին որպես Տվյալների Մշակման Մասնագետ Կազմակերպության Գլխամասային Գրասենյակում։ Այս պաշտոնը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ ֆինանսական ոլորտում՝ միաժամանակ ունենալով հնարավորություն ստանալու մասնագիտական շարունակական զարգացում և ճանաչել աշխարհը ԷԿԼՕՖ Թիմի հետ։
Եթե ունեք վերլուծական մտածողություն, հաղորդակցման զարգացած հմտություններ և ցանկանում եք աշխատել Ֆինանսական ոլորտում ու զարգացնել ձեր մասնագիտական կարիերան սոցիալական առաքելություն ունեցող կազմակերպությունում, ապա մենք պատրաստ ենք Ձեզ ընդունել մեր թիմում։
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Վարկային Մասնագետը՝
- Կատարում է վարկային ծրագրերի մուտքագրումը տվյալների բազա:
- Կատարում է հարցումներ ԱՔՌԱ Վարկային Բյուրոյից
- Պատրաստում է վարկային ծրագրերին առնչվող հաշվետվություններ:
- Պատասխանատու է Տարածքային Ներկայացուցչությունների և Վարկային Աշխատակիցների կողմից վարկավորման գործընթացների հետ կապված հանձնարարականների, հաշվետվությունների, կարգադրությունների և այլ ներքին նորմատիվ ակտերի պահանջները ժամանակին կատարման ապահովման համար, որոնց նպատակով ժամկետների խախտման վերաբերյալ ծանուցում է կատարման համար պատասխանատուին։ Չկատարման պարագայում հաջորդ աշխատանքային օրը գրավոր տեղեկացնում է Գործառնական Տնօրենին:
- Ընդունում, ստուգում, գրանցում է վարկային դիմումները տվյալների բազայում:
- Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
- Իրականացնում է Գործառնական Տնօրենի այլ հրահանգներ
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:
Ձեզ անհրաժեշտ է ունենալ՝
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ճշտապահություն, կարգապահություն, բարձր կազմակերպվածություն
- Հաշվետվություններ նախապատրաստելու վարժ հմտություն
- Հայերենի գերազանց իմացություն
- Համակարգչային ՀԾբանկ 4SQL ծրագրով, MS office, Internet, Outlook, կազմակերպության գործունեությանն անհրաժեշտ այլ ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն
- Համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցության և կապի միջոցների շահագործման կանոնների գերազանց իմացություն
- ՀՀ Կենտրոնական Բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին առնչվող պահանջների վերաբերյալ իրազեկվածություն
- Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
- Եվ իհարկե զարգանալու ցանկություն ԷԿԼՕՖ-ի հետ միասին։
ԷԿԼՕՖ-ը տրամադրում է իր աշխատակիցներին շարունակական մասնագիտական աճի հնարավորություն՝ ապահովելով պարբերական վերապատրաստումներ, մեթոդական աջակցություն և գործնական զարգացում։
Մենք խրախուսում ենք նախաեռնողականությունն ու նորարականան մտածողությունը՝ ստեղծելով առողջ և աջակցող աշխատանքային միջավայր և ապահովելով մրցունակ աշխատավարձ։
ԷԿԼՕՖ-ի գործունեության հիմքում նաև սոցիալական առաքելությունն է։ Աշխատելով ԷԿԼՕՖ-ում՝ Դուք միանում եք այն թիմին, որն իր աշխատանքով նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով հասանելի և պատասխանատու ֆինանսական ծառայություններ։
Ընտրված թեկնածուների հետ կկապվենք հարցազրույցի փուլի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով։
Արժևորվելու է ոչ միայն մասնագիտական փորձը, այլև կազմակերպության առաքելությանը համապատասխանող մոտեցումը և նվիրվածությունը։
Ներկայացման ձևը և վերջնաժամկետը
Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն, Կազմակերպության՝ cv@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝ Data Specialist։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 08 Հուլիս 2026թ։