Տվյալների Մշակման Մասնագետ, ք․ Էջմիածին

ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ հրավիրում է նպատակասլաց մասնագետի միանալու մեր թիմին որպես Տվյալների Մշակման Մասնագետ Կազմակերպության Գլխամասային Գրասենյակում։ Այս պաշտոնը հիանալի հնարավորություն է նրանց համար, ովքեր ցանկանում են զարգանալ ֆինանսական ոլորտում՝ միաժամանակ ունենալով հնարավորություն ստանալու մասնագիտական շարունակական զարգացում և ճանաչել աշխարհը ԷԿԼՕՖ Թիմի հետ։ 

Եթե ունեք վերլուծական մտածողություն, հաղորդակցման զարգացած հմտություններ և ցանկանում եք աշխատել Ֆինանսական ոլորտում ու զարգացնել ձեր մասնագիտական կարիերան սոցիալական առաքելություն ունեցող կազմակերպությունում, ապա մենք պատրաստ ենք Ձեզ ընդունել մեր թիմում։

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Վարկային Մասնագետը՝

  • Կատարում է վարկային ծրագրերի մուտքագրումը տվյալների բազա:
  • Կատարում է հարցումներ ԱՔՌԱ Վարկային Բյուրոյից
  • Պատրաստում է վարկային ծրագրերին առնչվող հաշվետվություններ:
  • Պատասխանատու է Տարածքային Ներկայացուցչությունների և Վարկային Աշխատակիցների կողմից վարկավորման գործընթացների հետ կապված հանձնարարականների, հաշվետվությունների, կարգադրությունների և այլ ներքին նորմատիվ ակտերի պահանջները ժամանակին կատարման ապահովման համար, որոնց նպատակով ժամկետների խախտման վերաբերյալ ծանուցում է կատարման համար պատասխանատուին։ Չկատարման պարագայում հաջորդ աշխատանքային օրը գրավոր տեղեկացնում է Գործառնական Տնօրենին:
  • Ընդունում, ստուգում, գրանցում է վարկային դիմումները տվյալների բազայում:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Իրականացնում է Գործառնական Տնօրենի այլ հրահանգներ
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:

Ձեզ անհրաժեշտ է ունենալ՝

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Ճշտապահություն, կարգապահություն, բարձր կազմակերպվածություն
  • Հաշվետվություններ նախապատրաստելու վարժ հմտություն
  • Հայերենի գերազանց իմացություն
  • Համակարգչային ՀԾբանկ 4SQL ծրագրով, MS office, Internet, Outlook, կազմակերպության գործունեությանն անհրաժեշտ այլ ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն
  • Համակարգչային տեխնիկայի, հեռահաղորդակցության և կապի միջոցների շահագործման կանոնների գերազանց իմացություն
  • ՀՀ Կենտրոնական Բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաներին առնչվող պահանջների վերաբերյալ իրազեկվածություն
  • Թիմում արդյունավետ աշխատելու ունակություն։
  • Եվ իհարկե զարգանալու ցանկություն ԷԿԼՕՖ-ի հետ միասին։

ԷԿԼՕՖ-ը տրամադրում է իր աշխատակիցներին շարունակական մասնագիտական աճի հնարավորություն՝ ապահովելով պարբերական վերապատրաստումներ, մեթոդական աջակցություն և գործնական զարգացում։

Մենք խրախուսում ենք նախաեռնողականությունն ու նորարականան մտածողությունը՝ ստեղծելով առողջ և աջակցող աշխատանքային միջավայր և ապահովելով մրցունակ աշխատավարձ։

ԷԿԼՕՖ-ի գործունեության հիմքում նաև սոցիալական առաքելությունն է։ Աշխատելով ԷԿԼՕՖ-ում՝ Դուք միանում եք այն թիմին, որն իր աշխատանքով նպաստում է համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ապահովելով հասանելի և պատասխանատու ֆինանսական ծառայություններ։

Ընտրված թեկնածուների հետ կկապվենք հարցազրույցի փուլի մասին տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Արժևորվելու է ոչ միայն մասնագիտական փորձը, այլև կազմակերպության առաքելությանը համապատասխանող մոտեցումը և նվիրվածությունը։
 

Ներկայացման ձևը և վերջնաժամկետը

Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն, Կազմակերպության՝ cv@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝  Data Specialist։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  08 Հուլիս 2026թ։

Վերջին թարմացումը՝ 17-06-2026