Վերստուգող

Վերստուգող

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է բաց մրցույթ՝ Կազմակերպության Վերստուգողի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։

Մրցույթին մասնակցելու պահանջներին, անհրաժեշտ տեղեկատվությանը և դիմումների ներկայացման կարգին կարող եք ծանոթանալ ստորև․

Աշխատանքի նկարագիրը՝

  • Հետևել Ընկերության գործունեության համապատասխանությունը Օրենսդրության պահանջներին, Ընդհանուր Ժողովի և Խորհրդի որոշումների, Ներքին Նորմատիվային Ակտերի պահանջների, Ընկերության   Առաքելության, Ընկերության   պարտավորությունների պատշաճ կատարմանը:
  • Պատասխանատու է Ընկերության կողմից կատարված խախտումների և  ռիսկերի ժամանակին հայտնաբերման, կանխարգելման, ահազանգման և  արդյունավետ կառավարման վերաբերյալ ժամանակին առաջարկությունների նեկայացման համար:
  • Վերտուգողը ստուգում է Ընկերության ընդհանուր գործունեությունը, փաստաթղթերը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությամբ և Ներքին Նորմատիվային Ակտերով նախատեսված գործողությունների իրականացումը:
  • Վերստուգողը Ընդհանուր  Ժողովի  կողմից  սահմանված  կարգով  տեղեկություններ  է ներկայացնում Գործադիր Մարմնի գործունեության վերաբերյալ Խորհրդին և Ընդհանուր Ժողովին, իսկ Խորհրդի վերաբերյալ` Ընդհանուր Ժողովին:
  • Վերստուգողը պարտադիր կարգով անց է կացնում Ընկերության տարեկան Ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի ստուգում և  մինչև  յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա 15-ը ներկայացնում հաշվետվություն-եզրակացություն նախորդ տարվա հաշվետվությունների ստուգման վերաբերյալ Ընդհանուր Ժողովին: Ընդհանուր Ժողովը Ընկերության տարեկան Ֆինասական հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռը ընդունում է քննարկման Ընկերության Վերստուգողի հաշվետվություն-եզրակացությայն հետ միասին:
  • Վերստուգողը հաշվետու է Մասնակիցների Ընդհանուր Ժողովին: 

Պահանջվում է՝

  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
  • ՀՀ համապատասխան օրենսդրության և ՀՀ ԿԲ-ի կանոնակարգերի իմացություն
  • Կառավարման հմտություններ, արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
  • Հայերեն և անգլերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենը առավելություն է։
  • Համակարգչային հմտություններ (Armenia Softwares 4SQL, Microsoft Office)  

Ներկայացման ձևը և վերջնաժամկետը

  • Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն և անգլերեն լեզուներով, Կազմակերպության՝ eclof@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝ Վերստուգող։

  • Ինքնակենսագրականին կից ներկայացնել համապատասխան որակավորման վկայագրերի պատճեններ։

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  7 հոկտեմբեր 2026թ, ժամը 18։00։

Հավելյալ տեղեկություններ

  • Ընտրության գործընթացը իրականացվելու է արտահերթ և թափանցիկ՝ համաձայն ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Կանոնադրության, Կազմակերպության Մասնակիցների Ընդհանուր Ժողովի համապատասխան Որոշման հիման վրա ստեղծված Մրցույթային Հանձնաժողովի կողմից։