Գործառնական Տնօրեն / Գործադիր Տնօրենի Տեղակալ

ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հայտարարում է բաց մրցույթ Կազմակերպության Գործառնական Տնօրեն / Գործադիր տնօրենի Տեղակալի թափուր հաստիքի համար։
 

Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ, հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսաբանկային համակարգում առնվազն երեք տարվա հաջողված ղեկավարման փորձ
  • Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ, հայոց լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների նվազագույնը գործառնական մակարդակի իմացություն
  • ՈւՎԿ գործունեությանը առնչվող ՀՀ օրենքների, ՀՀ Կենտրոնական Բանկի կանոնակարգերի, ԷԿԼՕՖ Համացանցի, ՈւՎԿ Կանոնադրության, Քաղաքականությունների և այլ ներքին նորմատիվ ակտերի իմացություն և գործնական հմուտ կիրառման ունակություն
  • ՏՏ և ՈւՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
  • Նախկին գործատուների (հատկապես վերջին երկու) կողմից տրված կարողությունների և հմտությունների վերաբերյալ երաշխավորագրեր։
  • Պետք է ունենա բարի համբավ մասնագիտական և գործարար շրջանակներում, լինի ազնիվ։
  • պետք է ունենա առողջ դատելու և անկախ որոշումներ կայացնելու ունակություն։

Աշխատանքային պարտականությունները 

  • Ի պաշտոնե փոխարինում է Գործադիր Տնօրենին Գործադիր Տնօրենի բացակայության ժամանակ:
  • Կազմակերպում և ապահովում է ՈՒՎԿ վարկային պորտֆելը, անհրաժեշտ գործընթացների և գործառույթների պատշաճ իրականացումը:
  • Անմիջականորեն պատասխանատու է ՈՒՎԿ վարկային պորտֆելի որակի և վարկերի սպասարկման պատշաճ ապահովման համար:
  • Համակարգում է Վարկային Կառավարիչների գործունեությունը:
  • Համակարգում է ՈւՎԿ Ներկայացուցչությունների գործունեությունը և պատասխանատու է վերջիններիս արդյունավետության և օրինականության ապահովման համար: 
  • Վերահսկում է բոլոր վարկային գործընթացների համապատասխանությունն ՈՒՎԿ Քաղաքականություններին, Կանոնակարգերին, ներքին նորմատիվ ակտերին:
  • Ապահովում է վարկավորման գործընթացների պատշաճ իրականացումը: Պարտավոր է իր լիազորությունների շրջանակում նախապատրաստել և ներկայացնել հաստատման անհրաժեշտ ներքին նորմատիվ ակտերի նախագծեր՝ վարկային գործընթացների, վարկային պրոդուկտների, դրանց մրցունակության և արդյունավետության և դրանց հետ առնչվող գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացման համար:
  • Կանոնակարգում, ապահովում, վերահսկում, անհրաժեշտության դեպքում` անձամբ իրականացնում է ՈՒՎԿ Քաղաքականություններով և պլաններով նախատեսված ծրագրային /վարկերի/ այցելությունները, ուսումնասիրությունները, գնահատումները, սեմինարները, ժողովները, մոնիթորինգները:
  • Կազմակերպում և վերահսկում է սպասարկվող համայնքների նկարագրերի պատրաստման և թարմացման գործընթացները:
  • Նախապատրաստում և ներկայացնում է ՈՒՎԿ վարկային պորտֆելի  և գործընթացներին վերաբերող բոլոր ընթացիկ, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները:
  • Կազմակերպում, ապահովում և պատասխանատու է Վարկային Կառավարիչների հետ համայնքների բաշխման, աշխատանքային և վարկային պլանների մշակման և կատարողականների ուսումնասիրության համար:
  • Փոխարինում է բացակայող Վարկային Կառավարիչներին ի պաշտոնե:
  • Անմիջական պատասխանատու է Ժամկետանց պորտֆելի նվազման և վարկերի դուրսգրման բացառման համար 
  • Խորհրդի և Գործադիր Տնօրենի հանձնարարությամբ կատարում է այլ պարտականություններ և առաջադրանքներ:
  • Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈՒՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
  • Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈՒՎԿ  Կանոնադրության, սույն Քաղաքականության  և գործող ներքին նորմատիվ ակտերի պահանջներով:

Պահանջվող արդյունքներ

  • Հուսալի և որակյալ վարկային պորտֆել
  • Վարկային պլանի կատարում
  • Հաճախորդների որակյալ սպասարկում և նախատեսված թվի ապահովում
  • Աշխատունակ, արդյունավետ, համակարգված վարկային գրասենյակներ

Լրացուցիչ տեղեկություն (պարտադիր)

Ներկայացման ձևը և վերջնաժամկետը

  • Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն և անգլերեն լեզուներով, Կազմակերպության՝ cv@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝ Operational Director։

  • Ինքնակենսագրականին կից ներկայացնել համապատասխան որակավորման վկայագրերի պատճեններy դրանց առկայության դեպքում։

  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում  29 մարտ 2026թ։

 

Վերջին թարմացումը՝ 20-03-2026