Վերստուգող
ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հայտարարում է Վերստուգողի բաց մրցույթ Կազմակերպության ֆինանսական և գործառնական գործընթացների անկախ ստուգումն ապահովելու նպատակով:
Աշխատանքի նկարագրություն
- Հետևել Ընկերության գործունեության համապատասխանությունը Օրենսդրության պահանջներին, Ընդհանուր Ժողովի և Խորհրդի որոշումների, Ներքին Նորմատիվային Ակտերի պահանջների, Ընկերության Առաքելության, Ընկերության պարտավորությունների պատշաճ կատարմանը:
- Պատասխանատու է Ընկերության կողմից կատարված խախտումների և ռիսկերի ժամանակին հայտնաբերման, կանխարգելման, ահազանգման և արդյունավետ կառավարման վերաբերյալ ժամանակին առաջարկությունների նեկայացման համար:
- Վերտուգողը ստուգում է Ընկերության ընդհանուր գործունեությունը, փաստաթղթերը, ինչպես նաև Ընկերության Կանոնադրությամբ և Ներքին Նորմատիվային Ակտերով նախատեսված գործողությունների իրականացումը:
- Վերստուգողը Ընդհանուր Ժողովի կողմից սահմանված կարգով տեղեկություններ է ներկայացնում Գործադիր Մարմնի գործունեության վերաբերյալ Խորհրդին և Ընդհանուր Ժողովին, իսկ Խորհրդի վերաբերյալ` Ընդհանուր Ժողովին:
- Վերստուգողը պարտադիր կարգով անց է կացնում Ընկերության տարեկան Ֆինանսական հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի ստուգում և մինչև յուրաքանչյուր տարվա մարտ ամսվա 15-ը ներկայացնում հաշվետվություն-եզրակացություն նախորդ տարվա հաշվետվությունների ստուգման վերաբերյալ Ընդհանուր Ժողովին: Ընդհանուր Ժողովը Ընկերության տարեկան Ֆինասական հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռը ընդունում է քննարկման Ընկերության Վերստուգողի հաշվետվություն-եզրակացությայն հետ միասին:
- Վերստուգողը հաշվետու է Մասնակիցների Ընդհանուր Ժողովին:
Մրցույթի մասնակիցներից պահանջվում է՝
- Բարձրագույն կրթություն։
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
- ՀՀ համապատասխան օրենսդրության և ՀՀ ԿԲ-ի կանոնակարգերի իմացություն
- Կառավարման հմտություններ, արդյունավետ հաղորդակցման հմտություններ;
- Հայերեն և անգլերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերենը առավելություն է։
- Համակարգչային հմտություններ (Armenia Softwares 4SQL, Microsoft Office)
Ներկայացման ձևը և վերջնաժամկետը
-
Ինքնակենսագրականները խնդրում ենք ուղարկել հայերեն և անգլերեն լեզուներով, Կազմակերպության՝ eclof@eclof.am էլ․ փոստի հասցեին, Թեմա դաշտում նշելով ՝ Վերստուգող։
-
Ինքնակենսագրականին կից ներկայացնել համապատասխան որակավորման վկայագրերի պատճեններ։
-
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում 5 մարտ 2026թ, ժամը 18։00։
Հավելյալ տեղեկություններ
-
Ընտրության գործընթացը իրականացվելու է արտահերթ և թափանցիկ՝ համաձայն ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Կանոնադրության, Կազմակերպության Մասնակիցների Ընդհանուր Ժողովի համապատասխան Որոշման հիման վրա ստեղծված Մրցույթային Հանձնաժողովի կողմից։