ՏՏ Ծառայությունների Վճարովի Մտուցման Բաց Մրցույթ

ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ հայատարարում է Բաց Մրցույթ Կազմակերպության ՏՏ սպասարկումը Ծառայությունների վճարովի մատուցմամբ իրականացնելու նպատակով։

Պահանջվող Ծառայության տեսակը՝

  1. ՏՏ սպասարկում

Պահանջվող Ծառայության նկարագիրը։

  1. ՏՏ սպասարկումը իրականացնողը՝
  • Պատասխանատու է համակարգիչների և արտաքին սարքերի, պատճենահանող սարքերի, տպիչ և սքանավորող սարքերի և դրանց հետ կապված հարմարանքների, անընդհատ հոսանքի մատակարարման (UPS) սարքերի, ֆաքսի սարքավորումների, ցանցի տեխնիկական, ծրագրային և այլ ծրագրային և տեխնիկական սարքավորումների անխափան շահագործման ապահովման և հսկողության համար:
  • Պատասխանատու է տեղեկատվության պահպանման, տեղեկատվության անվտանգության քաղաքականության և ընթացակարգի կատարման ապահովման համար:
  • Պատասխանատու է համակարգչային սերվերների անխափան աշխատանքի ապահովման համար:
  • Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման կամ այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
  • Պատասխանատու է սերվերների մեջ տվյալների մուտքագրման, պահպանման և տվյալների բազայի համար, վերջինիս անվտանգության համար:
  • Պատասխանատու է համապատասխան ծրագրային տվյալների բազայի շահագործման, պահպանման, թարմացման և արխիվացման համար:
  • Պատասխանատու է պատվիրատուի կողմից առաջադրվող՝ մասնագիտական/ոլորտային այլ ծառայությունների մատուցման համար։
  • Ծառայության մատուցման ընթացքում առաջնորդվում է ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգերի պահանջներով, ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:

Հայտը պետք է իր մեջ ներառի՝

  • Կազմակերպության մասին տեղեկատվություն․
  • Տնօրենի մասին տեղեկատվություն․
  • Կոնտակտային տվյալներ
  • Ծառայությունը վճարովի մատուցելու գնառաջարկը։

Մրցույթին մասնակցելու կարգը, մրցույթի վերջնաժամկետը։

  1. Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք հայտերն ուղարկել info@eclof.am էլ․ հասցեին կամ ներկայացնել ք․Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 48/40 հսացեում գտնվող ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակ մինչև 12 սեպտեմբերի 2024թ, ժամը 18։00։ 

Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որի ներկայացված գնառաջարկը կլինի ամենացածրը և առաջարկվող Ծառայությունները կհամապատասխանեն ներկայացված նվազագույն պահանջներին։

 

 

Վերջին թարմացումը՝ 04-09-2024