Հաշվապահ
ԷԿԼՕՖ ՈՒնիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ գլխամասային Գրասենյակում Հաշվապահի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։
Նվազագույն մանսագիտական և այլ կարողություններ և հմտություններ․
- Բարձրագույն կամ միջն մասնագիտական կրթություն
- Հաշվապահական հաշվառմանը առնչվող ՀՀ օրենսդրության, ՈւՎԿ Կանոնադրության, ներքին նորմատիվ ակտերի իմացություն
- ՏՏ և ՈւՎԿ գործունեության համար անհրաժեշտ մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
Աշխատանքային պարտականություններ․
- Իրականացնում է ֆինանսական գործառույթներ ըստ հաստատված բյուջեի` առաջնորդվելով ՀՀ օրենսդրությամբ և նորմատիվային ակտերով:
- Կատարում է հարկային հաշվառումը:
- Պատրաստում է բանկային գործարքների համար անհրաժեշտ փաստաթղթեր:
- Իրականացնում է Գլխավոր Հաշվապահի այլ հանձնարարությունները:
- Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
- Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:
Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը հայերեն լեզվով, cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում է, այս պարագայում՝ Հաշվապահ։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 10 Հոկտեմբեր 2024թ։
Վերջին թարմացումը՝ 20-09-2024