2024թ Արտաքին Աուդիտի բաց մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ հայտարարում է 2024թ. ֆինանսատնտեսական գործունեության և ֆինանսական հաշվետվությունների Արտաքին Աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները, որոնք բավարարում են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ-ի 2-րդ գլխով սահմանվող չափանիշներին:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից կանոնակարգվող և միկրոֆինանսավորման բնագավառի հաստատությունների հետ համապատասխան աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:
Արտաքին աուդիտը պետք է իրականացվի Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների, Աուդիտի Ստանդարտների պահանջներին համապատասխան, միաժամանակ համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի և ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Մասնակիցների պահանջներին:
Աուդիտ իրականացնողը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները և պահանջները.
- Աուդիտորական հաշվետվությունը պետք է ներառի նամակ ղեկավարությանը, 2024թ. Ֆինանսական հաշվետվությունները և կից հավելվածները, աուդիտորական եզրակացությունը, վարկային փաթեթին վերաբերող հաշվետվություն:
- Աուդիտ իրականացնողը պարտադիր կարգով պետք է ստուգի ԷԿԼՕՖ ՈՒՎԿ և ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Մասնակիցների և այլ գոծընկերների հետ իրականացված էական երկկողմ դրամական փողամցումները, ԷԿԼՕՖ ՈՒՎԿ և ԷԿԼՕՖ ՈՒՎԿ Մասնակիցների միջև իրականացված բոլոր փոխհաշվարկները, հաճախորդների առնվազն 10%-ի վարկերի ընթացիկ մնացորդների հաստատումները, ժամկետանց վարկերի քանակը և արժեքը, դուրս գրված վարկերի արժեքր, սպասարկող բոլոր բանկերում հաշիվների մնացորդները, ներքին վերահսկողական մեխանիզմների արդյունավետությունը, վարկերի հնարավոր կորուստների ապահովման համարժեքությունը, վարկերի վերականգնման արդյունավետությունը, տոկոսադրույքի քաղաքականությունը և դրա համապատասխանությունը հաստատված քաղաքականություններին և տեղական ֆինանսական շուկային:
- Հաշվետվությունը և Նամակը Ղեկավարությանը պետք է ներկայացվի հայերեն և անգլերեն լեզուներով:
- Ստանդարտ և ընդունված աուդիտի արդյունքների ներկայացումից բացի, Պատվիրատուն՝ աուդիտ իրականացնողից ակնկալում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ գործունեության տարբեր ասպեկտների հետ կապված առաջարկությունների ներկայացում (օպերատիվ կառավարում, ֆինանսական կառավարում, ներքին վերահսկողություն, վարկային քաղաքականություն և այլն):
- Կախված գնային առաջարկից՝ պայմանագիրը կկնքվի մեկ կամ երեք տարի ժամկետով, ուստի և նամակում պետք է ներառված լինի ժամկետներին համապատասխան երկու գնային առաջարկ:
- Պահանջվող տեղեկատվությունն անհրաժեշտ է ներկայացնել փակ ծրարով:
- Հաշվետվության ներկայացման վերջնաժամկետներն են 15 մարտ 2025թ, իսկ Ղեկավարությանն ուղղված նամակը և առաջարկությունները 25 մարտ 2025թ:
Մրցույթն անցկացվելու է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակում:
Մրցույթի հայտերն ընդունվում են 2 Հոկտեմբեր 2024թ.-ից մինչև 4 Նոյեմբեր 2024թ ժամը 17:00:
Մրցույթի հաղթողը որոշվում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Մասնակիցների Ընդհանուր Ժողովի Որոշմամբ և հաստատվում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Մասնակիցների Ընդհանուր Ժողովի կողմից:
Մրցույթի հայտը պետք է պարունակի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը՝
- մրցույթի մասնակցիտվյալները, այդ թվում՝ անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), հեռախոսահամարը,
- տվյալ կազմակերպության կողմից աուդիտի անցկացման փորձի մասին տեղեկություններ,
- աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր(ներ)ի, ինչպես նաև աուդիտորական խմբում ներգրավվելիք աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
- աուդիտորական ստուգման իրականացման մեթոդները, աուդիտի անցկացման և աուդիտորական եզրակացության ներկայացման ժամկետները, աուդիտի ընդգրկման բնագավառները,
- աուդիտի ծառայության արժեքը, ներառյալ հարկերը և այլ ծախսերը:
Հայտերը պետք է ներկայացնել ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային գրասենյակ՝ մինչև 4 Նոյեմբեր 2024թ. ժամը 17:00։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել՝
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակ
Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 48, 40 տարաշք
հեռ.(060) 373060
Էլ-փոստ eclof @eclof.am