ՏՏ Ծառայությունների Վճարովի Մտուցման Բաց Մրցույթ
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ հայատարարում է Բաց Մրցույթ Կազմակերպության ՏՏ սպասարկումը Ծառայությունների վճարովի մատուցմամբ իրականացնելու նպատակով։
Պահանջվող Ծառայության տեսակը՝
- ՏՏ սպասարկում
Պահանջվող Ծառայության նկարագիրը։
- ՏՏ սպասարկումը իրականացնողը՝
- Պատասխանատու է համակարգիչների և արտաքին սարքերի, պատճենահանող սարքերի, տպիչ և սքանավորող սարքերի և դրանց հետ կապված հարմարանքների, անընդհատ հոսանքի մատակարարման (UPS) սարքերի, ֆաքսի սարքավորումների, ցանցի տեխնիկական, ծրագրային և այլ ծրագրային և տեխնիկական սարքավորումների անխափան շահագործման ապահովման և հսկողության համար:
- Պատասխանատու է տեղեկատվության պահպանման, տեղեկատվության անվտանգության քաղաքականության և ընթացակարգի կատարման ապահովման համար:
- Պատասխանատու է համակարգչային սերվերների անխափան աշխատանքի ապահովման համար:
- Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման կամ այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Պատասխանատու է սերվերների մեջ տվյալների մուտքագրման, պահպանման և տվյալների բազայի համար, վերջինիս անվտանգության համար:
- Պատասխանատու է համապատասխան ծրագրային տվյալների բազայի շահագործման, պահպանման, թարմացման և արխիվացման համար:
- Պատասխանատու է պատվիրատուի կողմից առաջադրվող՝ մասնագիտական/ոլորտային այլ ծառայությունների մատուցման համար։
- Ծառայության մատուցման ընթացքում առաջնորդվում է ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգերի պահանջներով, ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:
Հայտը պետք է իր մեջ ներառի՝
- Կազմակերպության մասին տեղեկատվություն․
- Տնօրենի մասին տեղեկատվություն․
- Կոնտակտային տվյալներ
- Ծառայությունը վճարովի մատուցելու գնառաջարկը։
Մրցույթին մասնակցելու կարգը, մրցույթի վերջնաժամկետը։
- Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք հայտերն ուղարկել info@eclof.am էլ․ հասցեին կամ ներկայացնել ք․Էջմիածին, Սուրբ Մեսրոպ Մաշտոց 48/40 հսացեում գտնվող ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակ մինչև 12 սեպտեմբերի 2024թ, ժամը 18։00։
Մրցույթի ամփոփման արդյունքում հաղթող կճանաչվի այն ընկերությունը, որի ներկայացված գնառաջարկը կլինի ամենացածրը և առաջարկվող Ծառայությունները կհամապատասխանեն ներկայացված նվազագույն պահանջներին։
Վերջին թարմացումը՝ 04-09-2024