ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն պատրաստ է զիջել վարկերի գծով կուտակված տույժ-տուգանքները
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն հայտարարում է, որ պատրաստակամ է համագործակցել 2018 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2019 թվանակի հոկտեմբերի 1-ը ներառյալ դիմում ներկայացրած բոլոր այն ֆիզիկական անձ հաճախորդների հետ, որոնք ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ում ունեն 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված գյուղատնտեսական և սպառողական վարկեր՝ զրոյացնելու (զիջելու) համար այդ վարկերի գծով կուտակված տույժերը և տուգանքները:
Վերը նշված վարկառուները պետք է այցելեն ՝ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ ներկայացուցչություն կամ Գլխամասային Գրասենյակ՝ կնքելու համար հաշտության կամ վերավարկավորման պայմանագիր, ըստ որի վարկային կազմակերպությունը կզիջի նախկինում կուտակված տույժերն ու տուգանքները, իսկ վարկառուն կպարտավորվի վճարել վարկի մայր գումարը նոր պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում: