ԾԱՆՈւՑՈւՄ

ապրիլի 3, 2020
ԾԱՆՈւՑՈւՄ

Հարգելի՛ հաճախորդներ,
 
✅ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն, ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից, որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել իր հաճախորդներին, ովքեր վարկավորվել են մինչև մարտի 16-ը և 2 ամիս ժամկետով հետաձգել վարկերի հերթական ամսական մարումները։
✅Սկսած մարտի 16-ից մինչև ապրիլի 16-ը 2 ամիս տևողությամբ բոլոր հաճախորդներն իրենց գրաֆիկով նախատեսված վճարումները չկատարելու դեպքում չեն համարվի ժամկետանց, նրանց վրա չի հաշվարկվի որևէ տույժ ու տուգանք , ինչպես նաև չի լինի որևէ բացասական հետևանք նրանց վարկային պատմության վրա: 
✅Տվյալ դեպքում չմարված վարկային պարտավորությունները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկի մնացած ամիսների վրա: Նոր ժամանակացույցները վարկառուները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:
✅Ցանկանում ենք նաեւ նշել, որ այն հաճախորդները, որոնք չեն ցանկանում օգտվել հետաձգման հնարավորությունից, կարող են իրականացնել մարումները ըստ գործող ժամանակացույցի:
✅ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն շարունակում է հորդորել վճարումներ անելիս օգտվել մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram և Idram վճարային տերմինալներից և առցանց հարթակներից:
☎️Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060 373 060, թեժ գիծ՝ 094 757 575 կամ հաղորդագրություն գրել ընկերության ֆեյսբուքյան էջին:
Եղե՛ք առողջ և իրազեկված:
____________________________________
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

info
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: Էջը թարմացվել է՝ 03.04.2020 12:22