Մեր հաջողակ հաճախորդները
Սարիբեգ Գասպարյան
Մեղվաբուծությունը Հայաստանում գյուղատնտեսության հնագույն ճյուղերից մեկն է։ Տեղի կլիման և աշխարհագրական դիրքը բարենպաստ պայմաններ են ստեղծում մեղվաբուծությամբ զբաղվելու համար: Անտառածածկ տարածքը և ծաղկաշատ մարգագետինները մեղվաբուծության զարգացման հիմնական նախապայմաններն են:
Այսպիսի բնակլիմայական պայմաններում ստացված մեղրը համարվում է օգտակար և օրգանական: Այդ իսկ պատճառով Հայաստանում կան սիրողական կամ պրոֆեսիոնալ մակարդակով մեղվաբուծությամբ զբաղվող բազմաթիվ մարդիկ:
Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքի բնակիչ՝ Սարիբեգ Գասպարյանն իր որդիների հետ միասին մեղվաբուծությամբ զբաղվում է 2000թ․-ից: Այդ ժամանակ հաճախորդի ընտանիքն ունեցել է 40 մեղվափեթակ, և իր ստացված բերքը կարողացել է իրացնել միայն իր համայնքում։ 2017թ–ին ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի ֆինանսավորման շնորհիվ
հաճախորդը կարողացել է իր գործունեությունը ընդլայնել` հասցնելով 90 մեղվաընտանիքի, հիմնել է ԱՁ, որի արդյունքում ընդլայնվել են նաև իրացման շուկան և ֆինանսական եկամուտները։ Հաճախորդը միայն մեղվաբուծությունից ստացված եկամտի շնորհիվ կարողացել է ձեռք բերել 2 հա հողատարածք մեղվաընտանիքների համար,
իր որդիներին ապահովել ուսումով և ստեղծել բարեկեցիկ ապագա իր և իր ընտանիքի համար։ Վերջերս ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ից ստացած ֆինանսական միջոցների շնորհիվ հաճախորդն ունի արդեն թվով 120 մեղվափեթակներ:
Սկսած մարտ-ապրիլ ամիսներից մեղուները զարգացման նպատակով տեղափոխվում են տեղանքից տեղանք` մեղրատու բույսերի ծաղկման շրջանով պայմանավորված: Հիմնական մեղրատու բույսերն են վայրի կորնգանը, գազը, ուրցը, երիժնակը, վայրի դաղձը և այլն: Այս ձևով ստացված մեղրը բազմատարր է:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաճախորդի կողմից իրացվող մեղրը համապատասխանում է որակյալ արտադրանքի համար ներկայացվող պահանջներին: Այն համարվել է օրգանական և որակյալ:
Սարիբեգ Գասպարյանի կողմից վաճառվող արտադրանիքին ծանոթ են ոչ միայն տեղացիները, այլև մարդիկ Հայաստանի տարբեր հատվածներից: Համտեսողները հեռանում են մեղրը կրկին համտեսելու ակնկալիքով: Արտադրանքի մեծ պահանջարկի շնորհիվ հաճախորդների թիվը օր օրի աճում է:
ԷԿԼՕՖ ՈՒՎԿ-ի շնորհիվ 2019թ–ին Սարիբեգ Գասպարյանին հնարավորություն ընձեռվեց առաջին անգամ մասնակցելու գյուղմթերքի ցուցահանդես վաճառքի, որի ընթացքում հաճախորդը ոչ միայն իրացրեց իր բերքը, այլև ձեռք բերեց նոր գործընկերներ, ստացավ արտադրանքը արտերկիր արտահանելու առաջարկներ:
Վարդասար ՍՊԸ
Վարդասար ՍՊԸ-ն 2013թ.-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ի հաճախորդ։
ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է մինչ ԷԿԼՕՖ վարկավորումը. տանը կից հիմնել է տեխնիկայի և սարքավորումների խանութ: Ժամանակի ընթացքում նկատելով Վարդենիս քաղաքում հյուրանոցների և հյուրատների բացակայությունը, ՍՊԸ տնօրենը նախաձեռնում է Վարդենիսում հիմնել հյուրատուն՝ ծավալել և զարգացնել հյուրանոցային գործունեությունը քաղաքում:
Առաջին վարկը եղել է 5 500 000ՀՀ դրամ։ ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ և ՓՄՁ աջակցության ֆոնդի միջոցներով ՍՊԸ տնօրենը սկում է հյուրատան կառուցման աշխատանքները: Որպես հյուրատան տարածք նա օգտագործում է իր սեփական տան երկրորդ հարկը:
Այնուհետև վարկավորման հաջորդ փուլերի գումարները ևս ներդրվում է հյուրատան զարգացման գործունեության ընդլայնման նպատակով։
Հյուրատունը չունի այլ աշխատակիցներ, այն ընտանեկան բիզնես է, որում ներգրավված են ընտանիքի բոլոր անդամները՝ վարկառուն, կինը, վարկառուի հայրն ու մայրը։
Այսօր արդեն հյուրատունը ընդլայնում է իր աշխատանքի ծավալները. ամառային սեզոնին ընդառաջ մեծ թափով բարեկարգման աշխատանքներ են իրականացվում բակում, տեղադրվում են բացօթյա նստատեղեր, հյուրատանը կից իր շահույթներով վարկառուն բացել է նաև արագ սննդի կետ:
Իսկ վերջին փուլի վարկավորոմամբ ստացած 3 000 000 ՀՀ դրամ վարկի գումարն օգտագործվել արևային էներգիա ստանալու համար արևային պանելներ ձեռք բերելու նպատակով:
Ծավալած գործունեության շահույթը միաժամանակ և՛ ներդրվում ընկերության ընդլայնման համար, և՛ համապատասխանաբար փոխում է վարկառուի կյանքի պայմանները։
Սեփական քրտնաջան աշխատանքի արդյունքերով այսօր Վարդասար ՍՊԸ տնօրենն իր ընտանիքի հետ միասին ապրում է առավել բարեկեցիկ պայմաններում. հնարավորություն ունեն կամակերպել իրենց ամենամայա հանգիստը, ինչպես նաև ձեռք են բերել բնակարան մայրաքաղաք Երևանում:
Վարկառուն իր խոսքում նշեց նաև, որ բացի ֆինանսական աջակցությունից, մեծ է եղել նաև ԷԿԼՕՖ-ի կողմից ստացած մեծ մարդասիրական վերաբերմունքը, ինչպես նաև հավելեց, որ այն նշաձողը, որին հասել են այսօր միմիայն ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ աջակցության արդյունքն է:
Աշոտ Սարգսյան
Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ Աշոտ Սարգսյանն իր սեփական տան բակում զբաղվում է երկաթագործությամբ:
2017թ.-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ հաճախորդ: Նախքան ԷԿԼՕՖ վարկերից օգտվելը ստեղծագործ Աշոտն իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մի կերպ կարողացել է հոգալ վեց անդամներից բաղկացած իր ընտանիքի հոգսերը:
Սակայն առաջին՝ 1 500 000 ՀՀ դրամ վարկը ստանալուց և խելամիտ տնօրինելու արդյունքում Աշոտը կարողացել է ընդլայնել իր գործունեությունը, տան բակում կառուցել արհեստանոց և ձեռք բերել անհրաժեշտ գործիքներ:
2018թ.-ին երկրորդ անգամ ստանալով 900 000ՀՀ դրամ վարկ՝ ձեռք է բերել նոր սարքավորումներ, հաստոցներ և նյութեր, որոնցով կարողացել է ընդլայնել գործունեության ծավալները: Չնայած այն հանգամանքին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում աշխատանք գտնելը դժվար է, հողագործությամբ զբաղվելու պայմանները անբարենպաստ են՝ Աշոտ Սարգսյանն, իր սիրելի գործով զբաղվելով, կարողանում է ընտանիքի ապրուստը ապահովել:
Նախկինում ընտանիքի անդամներից միայն Աշոտն է աշխատել, իսկ այսօր նրան օգնում է իր որդին: Երկաթից ստացած ցանկացած դարպաս կամ երկաթյա այլ իր Աշոտը համարում է իր ստեղծագործությունը, որի ստեղծման գործում ներդնում է մեծ սեր:
Վարկառուի տարեկան եկամուտն այսօր տատանվում է 2 000 000 -3 000 000 ՀՀ դրամի սահմաններում:
Աշոտ Սարգսյանը նշեց, որ եթե վատ լիներ հաճախորդի նկատմամբ ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ վերաբերմունքը կամ վարկային պայմանները, երկրոդ անգամ, անշուշտ, չէր դիմի:
Ի պատասխան վարկառուի պատասխանատվության և պարտաճանաչության ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ-ն մշտապես աջակցել է և ընդառաջել է վարկառուին:
Մայիս Գևորգյան
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Մայիս Գևորգյան ԱՁ 2013թ.-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ վարկառու:
Մինչև ԷԿԼՕՖ-ին դիմելը Մայիսն իր ընտանիքի հետ միասին զբաղվում էր հողագործությամբ:
Մարզի բնակլիմայական պայմանները և ջրային ռեսուրսները թույլ են տալիս Մայիսին ձեռնարկել և զբաղվել ձկնաբուծությամբ:
Կարճ ժամանակահատվածում հասնում է մեծ հաջողությունների, սակայն ծավալների ընդլայնման հետ մեկտեղ մեծանում են նաև ծախսերը:
2013թ.ին Մայիսը դիմում է ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ աջակցությանը՝ ձկնաբուծության ծավալները մեծացնելու և նոր արհեստական լճակներ կառուցելու նպատակով: Ստանում է 3 000 000ՀՀ դրամ վարկային ներդրում, որից նաև ձեռք է բերել 25 000 հատ ձկան ձագեր:
2017թ. վաճառքից ստացել է 6 000 000ՀՀ դրամ եկամուտ: 2018թ. 1 300 000ՀՀ դրամ:
Մայիսին օգնում են հայրը և եղբայրը, արդեն լճակները չորսն են: Ձկնաբուծությունից ստացած եկամուտներով Մայիսը նաև տան բակում կառուցել է մեծ սառնարան, որտեղ կարողանում է պահել չիրացված ձկները՝ հետագայում վաճառելու նպատակով, որի արդյունքում կորուստները զգալիորեն նվազել են: Վարկառուն համագործակցում է Սևան Ազգային Պարկի հետ և վաճառում բազմացրած ձկնիկները:
Ստացված շահույթով վարկառուն ձեռք է բերել հիմնական միջոցներ՝ գնել է իր տան հարևանությամբ գտնվող 2500 մ հողատարածքով տունը:
Վարկային ներդրումները Մայիս Գևորգյան ԱՁ-ն որակավորում է որպես իր կյանքի դրական փոփոխություններին խթանող հանգամանք:
Ռեբեկա Մարտիրոսյան
Ռեբեկա Մարտիրոսյան ԱՁ-ն իր գործունեությունը ծավալում է Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում:
Ռեբեկան 2016թ.-ից հանդիսանում է ԷԿԼՕՖ վարկառու: ԷԿԼՕՖ վարկավորման մասին տեղեկացել է գյուղում կազմակերպված սեմինարների միջոցով, որի ակտիվ մասնակից է եղել:
Մինչ ԷԿԼՕՖ ֆինանասական աջակցությունից օգտվելը Ռեբեկան իր ընտանիքի առօրյա հոգսերը հոգում էր իր սեփական տան բակում կառուցված թոնրատանը հաց՝ հատկապես լավաշ թխելով: Սակայն հացի վաճառքից գոյացած բավարար միջոցներով Ռեբեկան հազիվ էր կարողանում էր հոգալ ընտանիքի հանապազօրյա ապրուստի նվազագույն կարիքները:
Անհրաժեշտություն կար ընդլայնելու հացի արտադրության գործունեությունը, որի նպատակով Ռեբեկա Մարտիրոսյանտ 2016թ. ԷԿԼՕՖ ՈւՎԿ ՍՊԸ-ից ստացավ իր առաջին վարկը, որը կազմում էր 1 000 000 ՀՀ դրամ վարկ:
Այցելուների առավել բարեկեցիկ և հարմարավետ սպասարկման նապատկով առաջին վարկավորման գումարը Ռեբեկան օգտագործել է սեփական տան բակի բարեկարգման նպատակով. կառուցվել է սանհանգույց, սալիկապատվել և կանաչապատվել է բակի տարածքը:
Երկրոդ վարկավորման արդյունքում կառուցվել է հավելյալ շինություն, որն այժմ հանդիսանում է և՛ սննդի աարտադրության, և՛ սննդի սպասարկման կետ:
Ընդլայնելով լավաշի արտադրության փոքրիկ գործունեությունը, Ռեբեկա Մարտիրոսյանն իր ընտանիքի վեց անդամների հետ միասին այժմ իրականացնում է արագ սննդի արտադրության և սպասարկման գործունեություն:
Իրենց գործունեությունից ստացած շահույթով տանը կառուցել են խոհանոց, ձեռք են բերել ավտոմեքենա, որով պատվիրված սնունդը առաքում են։
Վարկառուն բարձր է գնահատում ԷԿԼՕՖ աջակցությունը իր գործունեության զարգացման գործում: Նա նշում է, որ ԷԿԼՕՖ վարկավորման արդյունքում այսօր իր ընտանիքը ապրում է ավելի բարեկեցիկ պայմաններում և կցանկանար, որ վարկավորման այդ ծրագիրը շարունակական լիներ, քանի որ առաջիկայում նպատակ կա կառուցել հյուրանց, որի համար արդեն ընտրված է մեծ և ընդարձակ տարածք, սակայն նպատակների իրագործման համար մեծ ներդրումների կարիք կա: