Վարկային Կառավարիչ Վեդի
ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Վեդի Ներկայացուցչությունում Վարկային Կառավարչի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։
Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն
- Ֆինանսաբանկային համակարգում առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ
- Ղեկավարման և կազմակերպման հմտություններ, համապարփակ և լիարժեք հաշվետու լինելու կարողություն
- ՈւՎԿ գործառույթներին առնչվող ՀՀ օրենքնների, ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգերի, ԷԿԼՕՖ Համացանցի, ՈւՎԿ Կանոնադրության, քաղաքականությունների և այլ ներքին նորմատիվ ակտերի իմացություն
- Վարկերի սպասարկման փորձառություն, միկրովարկային ծրագրերի իրականացման գիտելիքներ
- Հաճախորդներին պատշաճ սպասարկելու հմտություններ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- Համակարգչային ՀԾբանկ4SQL ծրագրով, Microsoft Office, ինչպես նաև մասնագիտական ծրագրերով աշխատելու կարողություն
Աշխատանքային պարտականություններ
- Ներկայացուցչության պարագայում պատասխանատու է Ներկայացուցչության Կանոնադրությամբ սահմանված գործունեության նպատակների համակարգման ապահովման համար և իրականացնում է Ներկայացուցչության Կանոնադրությամբ Վարկային Կառավարչին տրված իրավասությունները:
- Պատասխանատու է իրեն ամրագրված գրասենյակի վարկային պորտֆելի որակի ապահովման և վարկային պլանի կատարման համար:
- Ի պաշտոնե փոխարինում է իրեն ամրագրված վարկային պորտֆելը սպասարկող Վարկային Մասնագետ/ներ/ին վերջին/ներ/իս բացակայության ժամանակ:
- Պատասխանատու է հաճախորդների սպասարկման որակի ապահովման և վերահսկման համար:
- Համապատասխան լիազորագրի հիման վրա ստորագրում է վարկային, գրավի և երաշխավորության պայմանագրեր:
- Կատարում է իրեն ամրագրված գործող վարկերի մոնիթորինգները:
- Պատասխանատու է դիմորդների վարկունակության, վարկային ծրագրերի կենսունակության, տեղեկությունների հավաստիության և ապահովվածության վերլուծության և գնահատման համար:
- Գործառնական Տնօրենին և Վարկային Կոմիտեին է ներկայացնում ուսումնասիրման ենթակա վարկային փաթեթները:
- Համակարգում և ղեկավարում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի աշխատակիցների գործունեությունը:
- Պատասխանատու է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ից ներկայացվող վարկային փաթեթների ամբողջականության, հավաստիության և պատշաճության համար:
- Անմիջական պատասխանատվություն է կրում գրասենյակ/ներ/ին ամրագրված տեխնիկական և տրանսպորտային միջոցների պատշաճ օգտագործման և համակարգման համար:
- Գործառնական Տնօրենի հետ միասին կազմում է գրասենյակ/ներ/ի աշխատակիցների աշխատանքային պլանները:
- Ապահովում է գրասենյակի բոլոր վարկային գործընթացների համապատասխանությունն ՈւՎԿ Քաղաքականություններին, Կանոնակարգերին և ներքին նորմատիվ ակտերին
- Ապահովում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի վարկային պլանի կատարումը
- ժամանակին հայտնաբերում և բացահայտում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի վարկավորման ընթացքում առաջացած խնդիրները և միջոցներ է ձեռնարկում դրանց լուծման ուղղությամբ:
- Կանոնակարգում, ապահովում, վերահսկում, անհրաժեշտության դեպքում` անձամբ իրականացնում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի համար ՈւՎԿ Քաղաքականություններով, Կանոնակարգերով և պլաններով նախատեսված այցելությունները, ուսումնասիրությունները, գնահատումները, սեմինարները, ժողովները:
- Իրականացնում է իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի աշխատակիցների արդյունավետության գնահատումը ՈւՎԿ Մարդկային Ռեսուրսների Կառավարման Քաղաքականությանը համապատասխան:
- Պատրաստում և ներկայացնում է իրեն ամրագրված վարկային պորտֆելի և գործընթացներին վերաբերող բոլոր ընթացիկ, ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները:
- Իրեն ամրագրված գրասենյակ/ներ/ի գործունեության վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացնում Գործառնական Տնօրենին:
- Գործառնական Տնօրենի հրահանգներով կատարում է այլ պարտականություններ և առաջադրանքներ:
- Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
- Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման և այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՈՒՎԿ Կանոնադրության, սույն Քաղաքականության և գործող ներքին նորմատիվ ակտերի պահանջներով:
Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով Վարկային Կառավարիչ Վեդի․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 24 մարտ 2024թ․
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 28.02.2024 10:12