ՏՏ Աշխատակից
ԷԿԼՕՖ Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու ԷԿԼՕՖ ՈՒՎԿ ՍՊԸ Գլխամասային Գրասենյակում ՏՏ աշխատակցի թափուր հաստիքը համալրելու նպատակով հայտարարված մրցույթին։
Նվազագույն մասնագիտական և այլ կարողություններ և հմտություններ
- Համակարգչային “ՀԾբանկ SQL, MS office, Internet, Outlook, կայքի հետ աշխատելու մասնագիտական ունակություն և կազմակերպության գործունեությանն անհրաժեշտ այլ ծրագրերով աշխատելու գերազանց կարողություն
- Բարձրագույն կրթություն, առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի ու անգլերենի լավ իմացությունը ցանկալի է
- Հաշվետվություններ պատրաստելու և հաշվետու լինելու վարժ հմտություններ
- Համակարգչային և գրասենյակային սարքավորումների ծրագրային և ցանցային սպասարկման ապահովման գերազանց կարողություն
- Ճշտապահություն, կարգապահություն, կազմակերպվածություն, թիմային աշխատանքի ունակություն
- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների շուկայի իրավիճակի իրազեկվածություն
- Վարկային ոլորտին առնչվող գործառույթների վերաբերյալ հիմնավոր տեղեկացվածություն
- ՀՀ Կենտրոնական Բանկի ինֆորմացիոն տեխնոլոգիաներն առնչվող պահանջների վերաբերյալ իրազեկվածություն
Աշխատանքային պարտականություններ
- Պատասխանատու է համակարգիչների և արտաքին սարքերի, պատճենահանող սարքերի, տպիչ և սքանավորող սարքերի և դրանց հետ կապված հարմարանքների, անընդհատ հոսանքի մատակարարման (UPS) սարքերի, ֆաքսի սարքավորումների, ցանցի տեխնիկական, ծրագրային և այլ ծրագրային և տեխնիկական սարքավորումների անխափան շահագործման ապահովման և հսկողության համար:
- Պատասխանատու է տեղեկատվության պահպանման, տեղեկատվության անվտանգության քաղաքականության և ընթացակարգի կատարման ապահովման համար:
- Պատասխանատու է համակարգչային սերվերների անխափան աշխատանքի ապահովման համար:
- Խստիվ պահպանում է բանկային, առևտրային և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները և կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն դրանց հրապարակման, տրամադրման կամ այլ կերպ երրորդ անձանց հայտնի դարձնելու համար:
- Պատասխանատու է ՈւՎԿ ինտերնետային կապի անխափանության, սերվերների մեջ տվյալների մուտքագրման, պահպանման և տվյալների բազայի համար, վերջինիս անվտանգության, ծրագրային հաշվետվությունների պատրաստման, տեղավորման և ներկայացման համար:
- Աշխատակազմի Ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է ՈւՎԿ կայքէջի և այլ ցանցերի պատշաճ թարմացումներն ու փոփոխությունների կատարումը:
- Պատասխանատու է համապատասխան ծրագրային տվյալների բազայի շահագործման, պահպանման, թարմացման և արխիվացման համար:
- Անհրաժեշտության դեպքում ապահովում է Վարկային ծրագրերի մուտքագրումը ծրագրային տվյալների բազա:
- Իր լիազորությունների շրջանակներում օգտագործում է ՈւՎԿ տեխնիկական և նյութական ռեսուրսները, և անձնական նյութական պատասխանատվություն է կրում այդ ռեսուրսների անվտանգ (ապահով) և պատշաճ օգտագործման համար:
- Իրականացնում է Գործադիր Տնօրենի այլ հրահանգներ:
- Իր պարտականությունների իրականացման ընթացքում առաջնորդվում է ՀՀ Կենտրոնական Բանկի Կանոնակարգերի պահանջներով, ՈւՎԿ Կանոնադրությամբ և ներքին նորմատիվ ակտերով:
Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը cv@eclof.am հասցեին, նամակի թեմա դաշտում գրելով ՏՏ աշխատակից․
Հարցազրույցի կհրավիրվեն միայն այն դիմորդները, ովքեր կհամապատասխանեն ներկայացված պահանջներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 18 Ապրիլ 2024թ․
Տեղեկատվության հայերեն և անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:
Էջը թարմացվել է՝ 19.03.2024 11:31